Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ամուսինը դրսում փնտրում է այն, ինչ չի կարողանում ստանալ տանը

21.05.2014

Ladynews.am-ի էլեկտորնային հասցեին ([email protected]) բազմաթիվ նամակներ ենք ստանում մեր սիրելի լեդիներից, որոնց հետաքրքրում են բազմաբնույթ հարցեր: Շարունակեք գրել մեզ, և մենք կփորձենք մասնագետներից ստանալ Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Այս անգամ մեր լեդիների նամակներին և նրանց հուզող հարցերին պատասխանում են սեքսոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ Նարինե Ներսիսյանն ու հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Ընթերցողներից մեկը հարցնում է. «Արդեն չորս ամիս է` ամուսնացած եմ: Նշեմ, որ ամուսնացել եմ 32 տարեկանում, բայց ամուսինս սերմնաժայթքում հազվադեպ է ունենում. մեր համատեղ կյանքի ընթացքում մեկ-երկու անգամ է ունեցել` այն էլ շատ դժվարությամբ: Դա նշանակո՞ ւմ է, որ մենք անհամատեղելի ենք, թե՞ խնդիրն իր մոտ է: Նշեմ նաև, որ երկուսս էլ հեշտ գրգռվում ենք: Կարծում եմ` հղիանալու հավանականությունը շատ քիչ է, այդպե՞ս է: Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը»:

Նարինե Ներսիսյանն -Խնդիրը տղամարդու մեջ է, երևույթը կոչվում է ուշացած սերմնաժայթքում. դա համարվում է լուրջ սեքսոլոգիական խանգարում: Անհամատեղելիության խնդիր չկա, և կնոջից այստեղ որևէ բան կախված չէ: Դա տղամարդու անօրգազմիան է` չի գրգռվում այնքան, որ հասնի օրգազմի: Էրեկցիա լինում է, սակայն դա գրգռվելու միակ նշանը չէ. էրեկցիան մարմնական դրսևորումն է, բայց գրգռումը նաև հուզական վիճակ է: Ինչ վերաբերում է հղիությանը, ապա դրա հավանականությունը նվազում է: Շատ դժվար, բայց բուժելի խնդիր է, որ կիրականցվի և՛ դեղորայքով, և՛ զրույցներով:

Մեկ այլ ընթերցողի մտահոգում է. «Արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած եմ, վստահ եմ` ամուսինս ինձ դավաճանում է: Չգիտեմ ինչ անել. եթե խոսեմ այդ մասին, ապա ընտանիքս կքայքայվի, բայց լռելով էլ ինձ նվաստացած եմ զգում: Օգնեք հասկանալ` ինչպե՞ս վարվեմ»:

Միհրդատ Մադաթյան -Ամուսնու դավաճանության պատճառ կարող եք լինել նաև ինքներդ: Հաճախ դավաճանելով, ամուսինը դրսում փնտրում է այն, ինչ չի կարողանում ստանալ տանը, և ինչի համար նույնիսկ չի էլ պայքարում: Պարտադիր չէ, որպեսզի դա լինի սեռական բնույթի ցանկություն. կարող է լինել ինքնահաստատում, կամ որևէ այլ բան: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ԻՄԱՍՏՈՒՆ կին, լիարժեք ցանկության դեպքում, լավ հասկանալով և ճանաչելով իր կողակցին, կարող է ելք գտնել նման իրավիճակից` ամուսնուն տուն վերադարձնելով: Տվյալ դեպքում լավ կլիներ քննարկել կոնկրետ իրավիճակը և որոշակի վերլուծություններ անել տվյալ դեպքի համար: Խորհուրդ եմ տալիս դիմել հոգեբանի խորհրդատվությանը, այլապես հնարավոր է, որ ընտանիքն ուղղակի կքայքայվի կամ էլ կտրվի ճակատագրի քմահաճույքին:

Պատրաստեց` Շողիկ Գալստյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13744 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1006 անգամ
18.08.2026
Դիտվել է 331 անգամ
21.08.2026
Դիտվել է 292 անգամ
20.08.2026
Դիտվել է 269 անգամ
22.08.2026
Դիտվել է 188 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster