Բրիտանացի հոգեբանները ապացուցել են, որ գեղեցիկ ժպիտով հնարավոր չէ կնոջը գրավել:
Կարևոր է բոլորովին այլ բան: Գիտնականների մի խումբ` Ջեսիկա Թրեյսի ղեկավարությամբ, անցկացրել է փորձարկում 1 000 հասուն տարիքի կանանց և տղամարդկանց մասնակցությամբ: Նպատակն էր պարզել, թե ինչն է ի վերջո գրավում կանանց տղամարդկանց մեջ:
Պարզվել է, որ գլխավոր գաղտնիքը տղամարդու տրամադրության և նրա դեմքի արտահայտության մեջ է: Կանայք գրավիչ են համարում մռայլ ու խոժոռ դեմքով տղամարդկանց: Մասնագետները ենթադրում են, որ խոժոռադեմ տեսքը կանայք ասոցացնում են տղամարդու ուժի և առնականության հետ:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ուշադրություն են դարձնում նաև լայն ուսերին. նրանց դուր են գալիս թիկնեղ տղամարդիկ:
Իսկ ահա լայն ժպիտը կանայք չեն ընկալում որպես տղամարդկության և սեքսուալության ցուցանիշ. ընդհակառակը` այն խոսում է անպաշտպանվածության և հնազանդության մասին:
10-04-2026 12:13 Որոշ մարդկանց մոտ սուրճը կարող է արյան ճնշման կարճաժամկետ բարձրացում առաջացնել: Բժիշկները բացատրել են, որ կոֆեինն իսկապես կարող է կարճատև անոթային կծկում առաջացնել և, որպես արդյունք՝ արյան ճնշման բարձրացում։ Սակայն այս ազդեցությունը բոլորի մոտ չի նկատվում՝ սա հիմնականում ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հազվադեպ են սուրճ խմում և ովքեր կոֆեինի նկատմամբ անհանդուրժողականություն ունեն։
10-04-2026 12:10 Ստեֆանո Գաբանան, լեգենդար Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիրներից մեկը, հրաժարական է տվել ապրանքանիշի նախագահի պաշտոնից: 63-ամյա դիզայները քննարկում է ընկերությունում իր բաժնեմասը (մոտավորապես 40%) վաճառելու տարբերակները, հաղորդում է Bloomberg-ը: Ստեֆանո Գաբանայի տեղը կզբաղեցնի ապրանքանիշի համահիմնադիր Դոմենիկո Դոլչեի եղբայր և ներկայիս գործադիր տնօրեն Ալֆոնսո Դոլչեն:
10-04-2026 12:09 Գիտնականները պարզել են, որ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար ավելի կարեւոր է ֆիզիկական բեռնվածության տեւողությունը, այլ ոչ թե դրա տեսակը կամ ինտենսիվությունը։ Պարզվել է, որ մարզումների հենց երկարատեւությունն է առավել սերտորեն կապված ցուցիչների բարելավման հետ։ Միաժամանակ, ոչ վարժանքների ինտենսիվությունը, ոչ դրանց ձեւաչափը՝ ուժային, թե աերոբային, զգալի ինքնուրույն ազդեցություն չեն գործել։ Ավելի երկարատեւ մարզումների էֆեկտը հատկապես նկատելի է եղել ծրագրի առաջին շաբաթների ընթացքում։
10-04-2026 12:03 39-ամյա Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո անցյալ ամիս վերադարձել է սոցիալական ցանցեր։ Վերադարձից ի վեր դերասանուհին, որը հայտնի է դարձել «Տրանսֆորմերներ» ֆրանշիզայի շնորհիվ, ակտիվորեն տարածում է սադրիչ լուսանկարներ, որոնք անվճար հասանելի են նրա ավելի քան 24 միլիոն հետևորդների համար։ Մեծահասակների համար նախատեսված ինդուստրիայի որոշ մասնագետներ կարծում են, որ դերասանուհին զրկվում է միլիոնավոր դոլարներից՝ նման բովանդակությունը չմոնետիզացնելով OnlyFans-ի նման հարթակների միջոցով։
10-04-2026 11:08 Պասիվ էկրանային ժամանակի փոխարինումը մտավոր ակտիվ գործունեությամբ կարող է նվազեցնել դեմենցիայի վտանգը, վկայում է նոր հետազոտությունը։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ուղեղի առողջության համար կարեւոր է ոչ միայն այն, թե որքան է մարդը նստում, այլ թե ինչով է նա զբաղվում այդ ժամանակ։ Մեկ ժամ մտավոր պասիվ գործունեությունը մեկ ժամ մտավոր ակտիվ զբաղվածությամբ փոխարինելը 7 տոկոսով կարող է նվազեցնել դեմենցիայի վտանգը
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: