Ի՞նչ ուտել վեցից հետո
16.05.2014
Վեցից հետո ընթրիքը կազմվածքը փչացնելու ամենալավ միջոցն է: Սակայն ինչպե՞ս հաղթահարել երեկոյան ամեն ինչ ու միանգամից ուտելու ամդիմադրելի ցանկությունը:
Շտապենք Ձեզ հանգստացնել. ուշ ընթրիքը վտանգավոր չէ կազմվածքի համար: Դիետոլոգները վստահ են` անհրաժեշտ է, որ ուտելիքի վերջին ընդումը լինի քնելուց երկու ժամ առաջ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այնքան էլ կարևոր չէ` Դուք ընթրել եք մինչև վեցը, թե դրանից հետո. կարևորը օրվա ընթացքում ստացած կալորիաների ընդհանուր քանակն է: Այդուհանդերձ, լավ զգալու համար, անհրաժեշտ է պահպանել երեկոյան ընթրելու որոշակի կանոններ:
Ցանկանում եք ինչ-որ համեղ բա՞ն ուտել
Ընթրիքի համար ընտրեք առողջ սնունդ: Լավագունը խաշած բանջարեղենն է` ցանկացած շիլայով կամ թեթև սպիտակուցներով` ձու, ձուկ, ոչ յուղոտ կաթնաշոռ, կամ էլ` ոչ մեծ քանակությամբ ընկույզ (30 գրամից ոչ ավելի): Ընթրիքի արագ պատրաստելուն կօգնի սառեցված բանջարեղենը, որնք միաժամանակ ցածր կալորիականուրյուն ունեն: Խաշելիս օգտագործեք ոչ մեծ քանակությամբ ձեթ` մեկ բաժնի համար` մեկ ճաշի գդալ: Կարելի է բանջարեղենը պատրստել գոլորշու վրա կամ տաք ջրի մեջ բացել վարսակի ալյուրը` ավելացնելով ոչ սուր համեմունքներ:
Երբ միայն ընթրիքը չի բավականացնում
Եթե երեկոյան ժամը 7-ին բավարար չափով սնվել եք, իսկ 9-ի մոտակայքում դարձյալ ուտել եք ուզում` աղետ չէ: Խմեք մեկ բաժակ ոչ յուղոտ մածուն կամ խոտաբույսերից պատրաստված թուրմ` մեկ գդալ մեղով: Սակայն այդ թեթև մթերքն էլ պետք է ընդունել քնից երկու ժամ առաջ: Հակառակ դեպքում` դրանք չեն հասցնի մարսվել ու Ձեզ թույլ չեն տա լիաժեք հանգստանալ և վերկանգնել ուժերը: Ուշ ընդունած սնունդը կարող է առաջացնել փորկապություն և գազեր արտադրել:
Սովորեք գիշերը չուտել: Դժվար կլինի միայն առաջին շաբաթվա ընթացքում: Այնուհետև օրգանիզմը վարժվում է դրան և Ձեզ շնորհակալ լինում` հաղորդելով Ձեզ առույգություն, իսկ դեմքին` թարմություն:
Երեկոյան «արգելված պտուղներ»
Քաղցր, յուղային մթերք (տորթ, շոկոլադ, կաթնային և կաթնաշոռային աղանդեր)
Տապակած կամ ցանկացած սուր ուտելիք
Հացաբուլկեղեն
Պանիր, թթվասեր, բարցր յուղայնությամբ կաթ
Ցանկցած միս
Ցանկացած տեսակի երշիկեղեն
Կենդանակն ծագման ճարպեր
Յուղային թանձրուկներ, օրինակ, մայոնեզ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14147 անգամ
Читать на русском
|