Ինչ զոհաբերությունների են կանայք պատրաստ սեքսուալ և գրավիչ երևալու համար
14.05.2014
Kelton Research ընկերության մասնագետներն անցկացրել են հարցում` պարզելու համար, թե ինչ զոհաբերությունների են կանայք պատրաստ ավելի գրավիչ լինելու համար:
Մասնակիցների պատասխանները զարմացրել են մասնագետներին: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 50 տոկոսը պատրաստ է մի ամբողջ ամառ հրաժարվել սեքսից` ավելորդ կիլոգրամներ չունենալու համար: Շատերը քաշի նվազման համար կզոհաբերեն անգամ կարիերան:
Մասնակիցների 60 տոկոսը պատասխանել է, որ 10 կգ պետք է նիհարել բոլոր զուգընկերների աչքում սեքսուալ երևալու համար:
Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ կատարյալ կառուցվածքն ասոցացվում է սեքսուալության և գրավչության հետ, և կանայք շատ բանի են պատրաստ հանուն անթերի կառուցվածքի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10311 անգամ
Читать на русском
|