Այս երաշխավորությունները Ձեզ կօգնեն Ձեր կյանքը դարձնել ավելի ներդաշնակ, ձերբազատվել խանգարող ինքնաքննադատությունից և բազմաթիվ բարդույթներից:
Քայլ 1. Դադարեք Ձեր ունակություններն այլոց չափանիշներով չափելուց: Ասեք ինքներդ` ձեզ. Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, իմ և մյուս մարդկանց միջև չի կարող լիակատար համըմկում լինի, չէ՞ որ ես յուրահատուկ եմ:
Քայլ 2. Կազմեք Ձեր հաջողությունների հավաքածուն: Պահեք տոնական ալբոմ լավագույն լուսանկարների համար, արձանագրեք սեփական նվաճումները, լավ կողմերն ու հաջողությունները: Այդ հավաքածուին Ձեր մեկ հայացքն անգամ ի չիքն կդարձնի ձեր մթագնած տրամադրությունը, իսկ ինքնագնահատականը` կբարձրանա:
Քայլ 3. Գրեք այն բաների ցուցակը, որնք ձեզ թույլ են տալիս հպարտանալ ինքներդ ձեզնով: Այժմ գնահատեք, թե ինչպես այդ առավելությունները կօգնեն Ձեզ կյանքում: Եթե պարզվի, որ որևէ տաղանդ դեռ չի գործածվել, մտածեք, թե ինչով այն կարող է Ձեզ օգնել: Սովորություն դարձրեք այդ ցուցակը ավելացնել յուրաքանչյուր երեկո, չէ՞ որ ամեն օր դուք նորանոր հաջողություններ եք գրանցում: Դրանք անպայման պետք է արձանագրել այդ ցուցակում:
Քայլ 4. Գովեք Ձեզ նվաճումների համար: Այսօր Դուք պատրաստել եք համեղ նախաճա՞շ կամ մեկ անգամից հաշվարկել եք եռամսյակային հաշվետվությո՞ւնը: Ամպայման գովեք Ձեզ ցանկացած հաջողության համար, թեկուզև, այն մանր է թվում: Ընդ որում արձանագրեք, թե Ձեր ո՞ր հատկանիշի շնորհիավ այն Ձեզ հաջողվեց:
Քայլ 5. Եղեք ինքներդ Ձեզ համար ամենալավ ընկերուհին: Նայեք հայելու մեջ: Ո՞ւմ եք այնտեղ տեսնում: Ընկերո՞ջ, թե՞ թշնամու: Մտածեք Ձեր մասին այնպես, ինչպես կցանկանայիք, որ մտածեին ուրիշները, գնահատեք Ձեզ այնպես, ինչպես կցանկանյիք, որ գնահատեր շրջապատը:
Քայլ 6. Դրական տրամադրվեք մարդկանց հետ հարաբերվելիս: Վստահեք շրջապատողներին, կասկածանքով մի ընդունեք այն մարդկանց, ում մասին Ձեզ ոչինչ հայտնի չէ: Աշխատեք անխածանոթի մեջ առաջին հերթին տեսնել լավ հատկանիշները:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։