Ինչն է ամրացնում ամուսնությունը
03.05.2014
Ավստրալիացի սոցիոլոգները պարզել են, որ երկար աշխատանքային օրն ազդում է ընտանեկան կյանքի, ամուսնության վրա:
Իհարկե այս պնդումը վերաբերվում է միայն տղամարդկանց: Ինչպես պարզվել է, երկար աշխատանքային օրը դրական է անդրադառնում ընտանեկան կյանքի վրա: Նման եզրակացություն է արվել ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցումներից հետո:
Տղամարդիկ, որոնք շաբաթը 40-50 ժամ աշխատում են, ավելի քիչ են բաժանվում, քան նրանք, ովքեր շաբաթվա ընթացքում աշխատում են 35 ժամ: Եթե տղամարդիկ իրենց վրա լրացուցիչ պարտականություններ են վերցնում, որը նաև խնդիրներ է ավելացնում, դա ավելի է ամրացնում հարաբերությունները:
Իսկ թե կանանց դեպքում աշխատանքն ինչ անդրադարձ է ունենում, դեռ պարզ չէ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8106 անգամ
Читать на русском
|