Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Հայ կանայք շատ կանացի են.Կամո Սեյրանյան

01.05.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է դուդուկահար Կամո Սեյրանյանը:

-Վերջերս տեղի ունեցավ Ձեր նոր տեսահոլովակի պրեմիերան, կպատմե՞ք այս մասին:

-Այո՛, երկար ընդմիջումից հետո ես ներկայացրեցի նոր երգ, որի շնորհանդեսին ներկա էին տարբեր բնագավառների իմ բոլոր ընկերները: Տեսահոլովակը կոչվում է «Իրիկնային», երաժշտության հեղինակն է Արմեն Ալեքսանյանը, ռեժիսյորը` Արման Գևորգյանը, իսկ տեսահոլովակում էլ խաղացել են պրոֆեսիոնալ դերասններ:

-Ինչո՞վ կառանձնացնեք այս տեսահոլովակը մյուսներից:

-Շատ հուզիչ տեսահոլովակ է ստացվել` իմ տեսահոլովակներից ոչ մեկը հուզիչ չի եղել: Շնորհանդեսի օրը ներկաների մեծ մասը դահլիճից հեռացավ արցունքներն աչքերին, իսկ դա արդեն նշանակում է, որ տեսահոլովակն ստացվել է: Նաև նշեմ, որ տեսահոլովակում բացի դուդուկից կա նաև երկու շատ գեղեցիկ մենակատարում` մեկը շեփորով, որը նվագել է աշխարհահռչակ Ռամոն Ֆլորեսը, մյուսը ջութակով` հայազգի Արմեն Մովսիսյանի կատարմամբ:

-Տեսահոլովակում Ձեզ նվագակցում են արտասահմանցի այլ երաժիշտներ ևս, ի՞նչն է խնդիրը, հայաստանցի երաժիշտները Ձեզ չե՞ն գոհացնում:

-Իհարկե, գոհացնում են, այս ստեղծագործությունը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգներից մեկի ընթացքում նվագել եմ, և այն ժամանակ բեմի վրա տղաներն էին ինձ նվագակցում: Եթե այդ համերգը չլիներ, ես մեծ հաճույքով կհամագործակցեի այստեղի իմ ընկերների հետ, չնայած, պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ Ռամոն Ֆլորեսի ձեռագիրը տարբերվում է:

600x580

-Ստեղծագործական դադարը կարծես թե երկար էր, ինչո՞վ էր պայմանավորված:

-Առաջին պատճառն իմ շատ սիրելի ռեժիսյորի՝ Արման Գևորգյանի բացակայությունն էր. նա արդեն երեք տարի է, ինչ աշխատում և ստեղծագործում է Մոսկվայում: Շատ զբաղված լինելով` նա չէր կարողանում Հայաստան գալ, որպեսզի տեսահոլովակը նկարեր, բայց վերջապես` ստացվեց:

-Այսինքն Արմանին այստեղ չէին կարո՞ղ փոխարինել այլ ռեժիսյորներ:

-Ես երգը տվել եմ մի քանի լավ ռեժիսյորների, իրենք նայել են, քննարկել ենք, բայց միևնույն է, ես ձգձգում էի, մտածում էի մի փոքր էլ սպասեմ: Այդ սպասումը տևեց երկուսուկես տարի, և վերջապես` Արմանը եկավ:

-Ինչպե՞ս կգնհատեք հայաստանյան շոու բիզնեսի ներկայիս վիճակը:

-Այն տեսահոլովակների, որոնք այժմ նկարվում են մեզ մոտ` 80 տոկոսն, իմ գնահատմամբ, աղբ է:

-Ո՞րն է խնդիրը:

-Ճաշակ չկա: Մարդիկ ուզում են քիչ փող ծախսել, տեսահոլովակ են նկարահանում, որի մեջ ինչ-որ կիսավարտիքներով աղջիկներ անհասկանալի պարեր են պարում, այդ տեսահոլովակն էլ, բնականաբար, ունենում է թիթեռի կյանք:

600x580

-Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից ո՞ւմ եք համարում պրոֆեսիոնալներ:

-Չեմ ուզում անուններ տալ:

-Նշեցիք, որ տեսահոլովակը հուզիչ էր, անգամ շատերն արտասվել են: Դուք տեսակով ինչպիսի՞ն եք, զգացմունքայի՞ն եք:

-Շա՜տ…

-Արտասահմանում հաճախ եք լինում, ի ՞նչ կա այնտեղ ստեղծագործող մարդուն անհրաժեշտ, որ չկա Հայաստանում:

-Արվեստագետներն այնտեղ ավելի գնահատված են: Ես ընդհանուր եմ խոսում. ինքս շատ գնահատված եմ ու ամեն ինչ արել եմ դրա համար: Այժմ ամեն տեղ մարդիկ ինձ շատ ջերմ են ընդունում, բայց իմ դուդուկահար շատ ընկերներ, որոնք աշխատում են ռեստորաններում, ևս արժանի են գնահատված լինելու:

-Իսկ ինչո՞ւ նրանց չեն ճանաչում, ասում եք` Դուք ամեն ինչ արել եք, իսկ նրանք չե՞ն անում:

-Միայն լավ նվագելը քիչ է, պետք է գումար էլ ներդնես:

-Փաստորեն «տաշած քարը գետնին կմնա»:

-Այո՛, ինչի՞ մասինն է խոսքը: Շատ քիչ է տաղանդավոր լինելը, պետք է կարողանալ ներկայանալ, որպեսզի մարդիկ տեսնեն քո տաղանդը:

600x580

-Իսկ չի խանգարո՞ւմ, հատկապես Ձեր բնագավառում, երբ ամեն պահ կարելի է լսել տարբեր` գուցե սուբյեկտիվ կարծիքներ, քննադատություններ:

-Ինչքան էլ զգացմունքային եմ, միևնույն է, եթե զգամ դիմացինս չարաշահում է, ապա նա կստանա արժանի պատասխան:

-Ինչպիսի՞ ամուսին է Կամո Սեյրանյանը: Երկար տարիներ է, ինչ ամուսնացած եք, ի՞նչ փոփոխություններ եք նկատել այս տարիների ընթացքում, ի՞նչն է փոխվել:

-Ունեմ ավանդական հայկական ընտանիք: Ունեցել ենք և՛ լավ, և՛ վատ օրեր, բայց հիմա փաստն այն է, որ ունենք երկու երեխա ու ապրում ենք երջանիկ:

600x580

-Կամո՛, ամուսնացած լինելը խանգարո՞ւմ է նկատել գեղեցիկ կանանց:

-Խանգարող բան չկա. գեղեցիկը պետք է գնահատել միշտ, չնայած` ամուսնացած լինելու փաստը խանգարում է հաճոյախոսել կանանց (ծիծաղում է), բայց Դուք գլխիս սարքում եք:

-Հիմա Ձեր կնոջ ներկայությամբ կանանց չե՞ք հաճոյախոսում:

-Հաճոյախոսում եմ. իմ կինն իմ բնավորությունը գիտի:

-Իսկ Դուք խանդո՞տ եք:

-Այո՛, բայց ոչ հիվանագին:

-Ի՞նչ եք կարծում` սերն ու խանդը փոխկապակցվա՞ծ են:

-Ամեն ինչ ժամանակի հետ փոխվում է: Երբ մարդուն լավ ճանաչում ես, վստահում նրան էլ ի՞նչ խանդելու մասինն է խոսքը:

-Արտասահմանում հաճախ եք լինում, հայ և այլազգի կանանց միջև կա՞ն ընդգծված տարբերություններ:

-Հայ կանայք շատ կանացի են ու համեստ, իսկ կինը պետք է համեստ լինի:

 600x580

-Ասում են` ցանկացած հաջողակ տղամարդու թիկունքում կին է կանգնած, ո՞վ է Ձեր թիկունքում, Ձեր կի՞նը:

-Մարդու ամենաթույլ տեղն իր ընտանիքն է, երեխաները: Իմ կինն այնքան բարձր մակարդակով է հոգ տարել երեխաներիս մասին, որ ես երբևէ անհանգստանալու պատճառ չեմ ունեցել ու կարողացել եմ լիարժեք զբավել իմ աշխատանքով: Դրանով արդեն ինքն ինձ համար թիկունք է եղել, իսկ ստեղծագործական կյանքում ինձ օգնել ու թիկունք են եղել իմ ըկներները, որոնց ես անչափ շնորհակալ եմ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8598 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-07-2025 15:10
Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
02-07-2025 15:04
Փոփ աստղ Lorde–ը քննադատության ալիքի է արժանացել, երբ Rolling Stone-ին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ դիտել է համացանցում հայտնված Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի՝ տնային պայմաններում նկարված սեքս-տեսանյութը, իսկ ավելի ուշ նույնիսկ հղում է կատարել դրան իր նոր երգի տեքստում։ 28-ամյա երգչուհին ասել է, որ պատահաբար հանդիպել է սկանդալային տեսագրությանը հոգեմետ թերապիայի սեանսից հետո։
01-07-2025 11:13
Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54
A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 759 անգամ
01.07.2025
Դիտվել է 684 անգամ
26.06.2025
Դիտվել է 464 անգամ
27.06.2025
Դիտվել է 445 անգամ
02.07.2025
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster