Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քածի դերում ես հիասքանչ եմ. Էլիզաբեթ Թեյլոր

29.04.2014

Նրան անվանում էին «Հոլիվուդի թագուհի», 20-րդ դարի ամենագեղեցիկ ու տաղանդավոր դերասանուհիներից մեկն էր: Սևահեր, մանուշակագույն աչքերով  այս լեգենդար գեղեցկուհին համարվում է Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը:

Էլիզաբեթ Թեյլորը ծնվելէ 1932թ-ի փետրվարի 27-ին Լոնդոնում՝ ոչ հանրահայտ դերասանուհու և նկարների պատկերասրահի սեփականատիրոջ ընտանիքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ, ուր ապագա դերասանուհին ընդունվում է Հոլիվուդում գործող Բայրոնի անվան դպրոցը:

Իր առաջին հաջողություններն Էլիզաբեթն ունենում  է 10 տարեկան հասակում՝ մարմնավորելով փոքրիկ ավազակ տղայի կերպարը, իսկ հաջորդ դերերը երկար սպասեցնել  չեն տալիս: «Չեմ հիշում մի շրջան, որ ճանաչված չեմ եղել»,- հետագայում խոստովանել է դերասանուհին:  

600x580

«Հոլիվուդի թագուհին» նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, որոնցից դասական են համարվում «Փոքրիկ կին», «Վերադարձիր, Լեսի», «Կատուն շիկացած տանիքին», «Կլեոպատրա» կինոնկարները: «Կլեոպատրայում» դերասանուհին մարմնավորել է հենց գլխավոր հերոսուհուն՝ Կլեոպարային: Սա նրա հաջողված դերերից մեկն էր ու գլխավոր այցեքարտը: Ֆիլմում  Մարկոս Անտոնիոսին  մարմնավորել է Էլիզաբեթի յոթ ամուսիններից մեկը՝ Ռիչարդ Բարթոնը:

Պետք չէ զարմանալ. դերասանուհու անձնական կյանքը նույնքան բուռն է եղել, որքան մասնագիտականը:  Լինելով ընդամենը 17 տարեկան՝ Էլիզաբեթը սիրավեպ է  ունենում  ինչ-որ միլիարդատիրոջ հետ: Այս սիրավեպին հաջորդում է դերասանուհու սկանդալային ամուսնությունը հյուրանոցների սեփականատեր Նիկ Հիլթոնի հետ: Վերջինիս հետ ամուսնությունը ևս երկար չի տևում. բաժանվելուց անմիջապես հետո, վերքերը բուժելու անասելի  ցանկությամբ՝ Էլիզաբեթը նետվում է անգլիացի դերասան Մայքլ Ուայլդինգի գիկրը, որից էլ ունենում է իր առաջնեկին:

600x580

24 տարեկանում Լիզն իր հետևում թողել էր բազում կոտրված սրտեր, երկու անհաջող ամուսնություն, իսկ միակ լուսավոր կետը երկու որդիներն էին, որոնց պաշտում էր: Դերասանուհու երրորդ ամուսինը դառնում է այն ժամանակ Հոլիվուդում մեծ հարգանք ու սեր վայելած ռեժիսյոր Մայք Թոդը: Վերջինս պաշտում էր Լիզին, հանդուրժում նրա բոլոր կամակորությունները, թվում էր՝ այս անգամ ամեն բան հրաշալի է լինելու, բայց… 1958թ-ին Թոդը մահացավ ավիավթարից: Հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենար այդ ամուսնությունը, եթե ճակատագիրը չխլեր Թոդի կյանքը:

Ամուսնու մահը Լիզին հասցրեց դեպրեսիայի: Այս անգամ էլ նրան օգնության հասավ երիտասարդ երգիչ Էդդի Ֆիշերը, որն իր մշտական ներկայությամբ ու հոգատարությամբ հանեց դերասանուհուն սթրեսային վիճակից ու 1959 թ-ին դարձավ նրա չորրորդ ամուսինը:

600x580

Դերասանուհու մեծ փառքի նոր փուլը սկսվեց, երբ էկրան բարձրացավ լեգենդար «Կլեոպատրան» : Մինչ օրս եգիպտացի թագուհուն ասոցացնում են Էլիզաբեթի հետ: Հենց այս ֆիլմի նկարահանումների ընթացքում էլ դերասանուհու ստեղծագործական կյանքը միահյուսվում է անձնականին: Ռիչարդ Բարթոնի հետ, ով ֆիլմում նրա գլխավոր խաղընկերն էր, սկսվում է սիրավեպ, որը տևում է 20 տարի: Այդ ընթացքում նրանք հասցնում են բաժանվել և երկրորդ անգամ ամուսնանալ:

1982թ-ին Էլիզաբեթը պարգևատրվում է հատուկ մրցանակով՝ «Համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար»: 80-ականներին վերջինիս մոտ սկսվում է ստեղծագործական պասիվ շրջան, ուշադրության կերնտոնում գտնվելու հիմնական պատճառն այդ փուլում նրա բազմաթիվ ամուսնություններն էին, որոնց շնորհիվ էլ Թեյլորը դառնում է «դեղին մամուլի» գլխավոր հերոսուհին:

600x580

Բարթոնի հետ ամուսնալուծությունից հետո, Լիզը կյանքը կապում է Վիրջինիա սենատոր Ջոն Ուորների հետ, որը ևս դերասանուհուն շատ շուտ ձանձրացնում է: Թեյլորի վերջին ամուսնինն եղել է Լերի Ֆորտենսկին:

Բրիտանական հանրահայտ ամսագրերից մեկը Թեյլորին ըդնգրկել է բոլոր ժամանակների ու ազգերի 100 ամենահետաքրքիր մարդկանց շարքում: Ըստ լրատվամիջոցների՝ Էլիզաբեթը, անխոս, համարվում է 20-րդ դարի հանրահայտ կանանցից մեկը: 

600x580

Էլիզաբեթ Թեյլորը մահացել է 2011թ-ի մարտի 23-ին՝ սրտի անբավարարությունից:

Հարուստ տղամարդկանց երկու տեսակ կա: Ոմանք փող ունեն իրենց կանանց շնորհիվ, ոմանք էլ՝ կանայք՝ ունեցած փողերի շնորհիվ:

Սկանդալային իրավիճակներում է պարզ դառնում՝ ով է իսկական ընկեր:

Կանանց մեծամասնությունը գտնում է, որ տղամարդիկ տականքներ են, բայց միևնույն է, չի գտել նրանց փոխարինողների:

Լեգենդ դառնալու համար նախ պետք է մահանալ:

Քնել եմ միայն նրանց հետ, ովքեր եղել են իմ ամուսինները:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 13091 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 247 անգամ
25.04.2024
Դիտվել է 212 անգամ
29.04.2024
Դիտվել է 200 անգամ
26.04.2024
Դիտվել է 190 անգամ
27.04.2024
Դիտվել է 167 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster