Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սեռական ցանկության նվազման պատճառները կանանց և տղամարդկանց դեպքում

28.04.2014

Ներդաշնակ սեքսուալ կյանքն ամուր և կայուն ընտանիք ունենալու հիմնական գործոններից է: Սակայն  ընտանեկան սեռական կյանքում ևս առաջանում են  բազմազան ու տարաբնույթ խնդիրներ:

Համատեղ կյանքի ընթացքում հնարավոր է՝ սկսվի մի այնպիսի շրջան, երբ զույգերից մեկի մոտ նկատվի սեռական ցանկության նվազում,  իսկ խնդրի ծայրահեղ բարդացման դեպքում էլ արդեն՝  սեռական ցանկության բացակայություն, ինչպես նաև սեռական ավերսիա՝ զզվանք սեռական կյանքից:

 Թեմայի շուրջ Ladynews.am-ը զրուցեց  ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ:

«Ամուսնական զույգի մոտ որոշակի ժամանակ հետո սկսվում են ճգնաժամային փուլեր, որոնք սեքսուալ դժվարություններ են հարուցում սեռական կյանքում: Ամուսնական համատեղ կյանքի երկրորդ կամ երրորդ տարվա ընթացքում և՛ տղամարդու, և՛ կնոջ մոտ որոշակի սառնություն է նկատվում»,- խոսելով թեմայից՝ ասաց սեքսապաթոլոգը:

Մասնագետի խոսքով՝ նշված շրջանում նման խնդրի առաջացումը կանանց դեպքում հիմնականում պայմանավորված է երեխա ունենալու գործոնով, այսինքն՝ երեխա ունենալու ցանկությունը կնոջ մոտ դառնում է գերիշխող՝ երկրորդ պլան մղելով սեռական ցանկությունը: Ինչպես նկատեց Սևադա Հակոբյանը, նման դեպքում զույգը սեռական հարաբերություններ է ունենում միայն ձվազատման օրերին, ինչ-որ հատուկ դիրքերով: Սեռական կյանքն  էլ ամուսինների մոտ վերածվում է մեխանիկական գործառույթի, վերջիններս սեքսով զբաղվում են  միայն երեխա ունենալու նպատակով, իսկ հոգեսեքսուալ բավարարվածություն ստանալն էլ դառնում է երկրորդական՝ պատճառ հանդիսանալով սեռական սառնության:

Ինչ վերաբերվում է տղամարդկանց, ապա նրանց մոտ սեռական սառնություն է առաջանում, երբ կինը որոշ ժամանակ սեռական կյանքով ապրելուց հետո, կորցնում է իր սեքսուալ գրավչությունը.  «Կանայք, տարվելով կենցաղային խնդիրներով ու հոգսերով, չեն փորձում հետաքրքիր ու նորություններով լեցուն սեռական կյանք ապահովել ամուսնու համար, չեն հետևում իրենց և կորցնում են սեքսուալ գրավչությունը, ուստի դա էլ պատճառ է դառնում, որպեսզի տղամարդու մոտ առաջանա սեքսուալ սառնություն»:  

Մասնագետը խոսեց նաև սեռական սառնության առաջացման մի շաքր այլ պատճառների մասին: «Ավելի մեծ տարիքում էլ, պայմանավորված սեքսուալ ռիթմի սեռերին բնորոշ տատանումներով, ևս կարող է դիտվել սեռական ցանկության նվազում: Գաղտնիք չէ, որ 30-35 տարեկան հասակը կանանց մոտ համարվում է երկրորդ սեքսուալության արթնացման տարիք. նրանց մոտ ցանկությունն է բարձրանում, իսկ տղամարդկանց մոտ էլ միապաղաղ հարաբերությունների շրջան է սկսվում»,- ասաց Սևադա Հակոբյանը՝ ավելացնելով, որ այդ հակադրությունը ևս  սեռական կյանքում ճգնաժամի պատճառ է դառնում:

Սեքսապաթոլոգի հավաստիացմամբ՝ կանանց սեռական ցանկության նվազման հիմնական պատճառներից է նաև հոգեբանական գործոնը: «Կենցաղային խնդիրները, ամուսնու կոպիտ վերաբերմունքը, խոսքերը կարող է արտաքնապես թվալ, թե ոչ մի ազդեցություն չեն ունենում, բայց նրանց մոտ խորն է այդ ամենը ենթագիտակցական ոլորտ մղելու հատկությունը, հետևապես, որոշակի ժամանակ անց, դա արտահայտվում է նաև սեռական ցանկության նվազմամբ, հետագայում էլ գուցե սեռական ցանկության բացակայությամբ»:

Ինչպես նկատեց մասնագետը, տղամարդիկ ավելի ուշադիր ու ըմբռնող պետք է լինեն՝ օգնելով կանանց հաղթահարելու առաջացած խնդիրները, իսկ կանայք էլ թող պահպանեն իրենց սեքսուալ գրավչությունը՝ լինելով  և՛ կին, և՛ մայր, և՛ սիրուհի:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 20018 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1006 անգամ
18.08.2026
Դիտվել է 331 անգամ
21.08.2026
Դիտվել է 292 անգամ
20.08.2026
Դիտվել է 269 անգամ
22.08.2026
Դիտվել է 188 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster