Ամենակարևոր մթերքը, որը պետք է լինի ճաշացանկում
24.04.2014
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որ բանջարեղենը պետք է պարտադիր լինի երեխաների ճաշացանկում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մթերքը երեխայի ճիշտ սննդակարգն ապահովելու բանալին է: Փոքրիկները պետք է անպայման ուտեն կարտոֆիլ: Ի դեպ` երեք տեսակի` շոգեխաշած, խաշած կամ խորոված: Տապակած կարտոֆիլի մասին լավ կլինի մոռանաք:
Փորձարկումները ցույց են տվել, որ եթե ճաշին երեխային տվել են կարտոֆիլ, ապա նա օրվա ընթացքում ավելի շատ թարմ և օգտակար բանջարեղեն է ուտում, մինչդեռ կարտոֆիլ չուտելու օրերին այդպես չէ: Թե դա ինչի հետ է կապված, պարզ չէ, բայց փաստ է, որ այդպես է:
Մեկ միջին չափի կարտոֆիլն իր մեջ պարունակում է 100 կալորիա, սակայն խոլեստերին և ճարպեր այն չի պարունակում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5942 անգամ
Читать на русском
|