Այն փաստից, որ տղամարդիկ սեքսից հետո անմիջապես քնում են, շատ կայանք են բողոքում: Սակայն կարելի՞ է մեղադրել զուգընկերոջը զգացմունքային չլինելու մեջ:
Համաձայն Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտության` սեքսից հետո քունը մարդկային օրգանիզմի բնական պահանջմունք է: Երևույթը ոչ մի կապ չունի տղամարդու` Ձեր հանդեպ ունեցած վերաբերմունքի և նրա բնավորության հետ:
Բանն այն է, որ օրգազմից հետո արյան մեջ նվազում է մկաններին մատակարարվող գլիկոգենի քանակը: Հենց այս նյութի պակասի պատճառով էլ մարդն իրեն հոգնած է զգում: Իսկ քունը հոգնածությունն անցկացնելու և կենսունակությունը վերականգնելու միակ միջոցն է:
Իսկ թե ինչու չեն քնում կանայք, պատճառը պարզ է` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ մկանային զանգվածը քիչ է, հետևապես` սեքսից հետո մարմինը միայն հաճելի հոգնածություն է զգում, ոչ թե քնելու անհաղթահարելի ցանկություն:
16-01-2026 12:56 Նյու Յորքում կայացել է «Գեղեցկուհի» սերիալի պրեմիերան: Կարմիր գորգով անցել են գլխավոր դերերի կատարողներն ու այլ հայտնիներ, այդ թվում՝ Բելլա Հադիդը, Էշթոն Քաթչերը, Էվան Փիթերսը, 73-ամյա Իզաբելլա Ռոսելինին, Ամելիա Գրեյը, Մարտին Սկորսեզեի դուստրը՝ Ֆրանչեսկան, և ուրիշներ:
16-01-2026 12:51 Համացանցում հայտնվել է Սոֆի Թըրների առաջին լուսանկարը՝ «Tomb Raider»-ի նոր սերիալի համար՝ Լարա Քրոֆթի իր ֆիրմային զգեստով։ Նախկինում այդ դերը խաղացել են Անջելինա Ջոլին և Ալիսիա Վիկանդերը։ Amazon MGM Studios-ի կողմից Instagram-ում հրապարակված լուսանկարում «Գահերի խաղի» աստղը կեցվածք է ընդունել կերպարի դասական զգեստով՝ փիրուզագույն մայկա, կարճ շորտեր, մատներ չպարունակող ձեռնոցներ և կարմիր ապակիներով ակնոցներ։
16-01-2026 12:13 Հոկեյիստ և OnlyFans մոդել Միկայլա Դեմեյթերը, որին լրատվամիջոցները հաճախ անվանում են «հոկեյի աշխարհի ամենասեքսուալ աստղ», կրկին գրավել է երկրպագուների ուշադրությունը իր սոցիալական ցանցերում ակտիվությամբ։ 25-ամյա Դեմեյթերը Instagram-ում հայելու առջև մի շարք սելֆիներ է հրապարակել։ Գրառումը արագորեն տարածվելէ՝ ընդամենը 24 ժամվա ընթացքում հավաքելով ավելի քան 40,000 «հավանում»։ Միկայլան հոկեյից հեռացել է 2019 թվականին՝ հուզիչ կերպով հայտարարելով «էջը շրջելու և նոր գլուխ սկսելու» իր որոշման մասին։ Այժմ նա զգալի հաջողությունների է հասել սոցիալական ցանցերում և OnlyFans-ում, որտեղ նրա էջը արդեն հավաքել է ավելի քան 1.18 միլիոն «լայք»։
16-01-2026 02:46 Արքայադուստր Դիանայի զարմուհի Քիթի Սփենսերի բրազիլական Vogue-ի համար նոր ֆոտոշարքը լայն քննադատության է արժանացել համացանցում։ Նորաձևության լուսանկարիչ Խորխե Էվալդի կողմից լուսանկարված 35-ամյա բրիտանացի արիստոկրատը կեցվածք է ընդունել Dolce & Gabbana-ի հագուստներով և զարդերով։ Նա կրել է ծավալուն սանրվածք՝ փոքրիկ գանգուրներով և շրթունքներն ընդգծող դիմահարդարմամբ։ Լուսանկարները բուռն քննարկումներ են առաջացրել։ Շատերը մեկնաբանել են, որ հազիվ են ճանաչել Քիթիին և նշել, որ նրա համար ընտրված կերպարը խաթարել է նրա բնական գեղեցկությունը։
16-01-2026 01:54 Օրերս Փարիզում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նշվել է ֆրանսիական ամենահին թերթի՝ Le Figaro-ի 200-ամյակը: Հյուրերի թվում էին Մոնիկա Բելուչին (ով տեսախցիկների առջև հայտնվել է թափանցիկ բլուզով), Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ միլիարդատեր Անտուան Արնոն՝ հոր՝ Բեռնար Արնոյի հետ, Սալմա Հայեկի ամուսինը՝ միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն, Գրեյս Քելլիի թոռնուհի Շառլոտ Կազիրագին և 72-ամյա դերասանուհի Իզաբել Հյուպերը:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: