Երջանիկ ամուսիններին կարելին է ճանաչել քնելու դիրքից
23.04.2014
Բրիտանացի գիտնականների` վերջերս անցկացրած հետազոտությունից պարզ է դարձել, որ երջանիկ ամուսիններին կարելի է ճանաչել քնած ժամանակ նրանց դիրքից:
Ըստ հետազոտության արդյունքների` զույգերի շուրջ 42% քնում են մեջքով դեպի իրար, իսկ դեմք-դեմքի՝ միայն 4%.
Մասնագետները պնդում են, որ հենց 4% են ամենաերջանիկ զույգերը: Եթե անգամ քնի մեջ են նրանք հպվում, գրկում են մեկ-մեկու, ապա նրանց ամուսնությունը կարելի է կատարյալ համարել: Իսկ այն ամուսինները, ովքեր շրջվում են հակառակ կողմեր, ընդհակառակը, իրենց հարաբերություններում ունեն չբացահայտված խնդիրներ:
Կարևոր փաստարկ է նաև անկողնում զույգերի միջև եղած հեռավորությունը. երջանիկ ամուսինները քնում են միմյանցից 7 սանտիմետրից ոչ ավելի հեռավորության վրա: Այլ խոսքերով` որքան քնի ժամանակ զույգերը մոտ են միմյանց, այդքան մոտ են կյանքում: Եթե անկողնում նրանց միջև հեռավորությունը կես մետրից ավելի է, ապա ամուսնական կյանքում ի հայտ են եկել տարաձայնություններ, որոնք արդյունքում կարող են հանգեցնել բաժանման:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8747 անգամ
Читать на русском
|