Հարցեր, որոնք պետք է տաք, մինչև սիրելիից բաժանվելը
21.04.2014
Սիրելիի հետ հարաբերությունները երբեմն այնքան էլ հարթ չեն ընթանում, և մենք հաճախ ենք գալիս եզրակացության, որ ավելի լավ է խզել հարաբերությունները, քան վերականգնել:
Բայց դա այդքան էլ հեշտ չէ. ամիսներով տանջվում ենք, հոգեկան տառապանքներ ունենում, մտածում` արդյոք ճիշտ ենք վարվում: Ավելորդ կասկածներից ու ինքնագնահատականի հետ կապված խնդիրներից զերծ մնալու համար` Ladynews.am-ը ընտրել երեք հարց, որոնց ցանկալի կլինի պատասխանեք և հետո որոշում կայացնեք:
1.Կարո՞ղ է հապճեպ եզրակացություն եմ արել: Եթե կյանքը Ձեզ թվում է սարսափելի, ապա գրեք ձեր բողոքների ու խնդիրների մասին, իսկ հաջորդ օրն էլ վերլուծեք այդ ամենը: Առանձին էջի վրա գրի առեք նաև պատճառները, որոնց համար ցանկանում եք բաժանվել տղամարդուց: Գուցե հարաբերությունների խզումը հորինված ելք է, իսկ խնդրի լուծումն էլ ավելի խորքային է և լուրջ:
2.Մենք իսկապես չենք համապատասխանո՞ւմ միմյանց: Իդեալական մարդիկ չկան ու չեն կարող լինել, այդ մասին պետք չէ մոռանալ՝ շփվելով իրական մարդկանց հետ: Եթե Ձեզ հարցեր տաք, թե ինչու նա ինձ չի լսում, ինչու չեմ ցանկանում նրան կողքիս տեսնել… Փորձեք այդ հարցերի մասին խորը ու լրջորեն մտածել: Վերլուծեք ոչ միայն Ձեր զգացմունքները, այլ նաև այդ հարցի պատճառներն ու հետևանքները: Ցանկացած խնդիր, ինչպիսին էլ դա լինի, հնարավոր է լուծել: Սակայն ելք գտնելու համար անհրաժեշտ է, որ զույգը ջանքեր գործադրի, սա պետք է հիշել:
3.Ինչի՞ց կզրկվեմ, եթե խզեմ նրա հետ հարաբերությունները: Շատ աղջիկների, երբ ավարտվում են հարաբերությունները, սկսում են բացարձակ անկանոն քայլեր անել` տարվելով խմիչքով, ժամորով պարելով գիշերային ակումբներում, բայց պետք չէ ընտրել այդ ուղին: Պարզապես պատկերացրեք, թե ինչպիսին պետք է լինի իդեալական տղամարդը Ձեր պատկերացմամբ: Բոլոր մանրամասներով ու բողադրիչներով պատկերացրեք նրան` ինչպիսին պետք է լինի արտաքնապես ու ինչ վերաբերմունք պետք է ունենա Ձեր հանդեպ: Հետո համեմատեք Ձեր տղամարդու հետ և փորձեք հասկանալ նմանություններն ու տարբերությունները: Այդ դեպքում երկու ելք կլինի. կամ ձեր տղամարդը կհամապատսխանի ձեր իդեալին, կամ բաժանումն անխուսափելի կլինի:
Կարևորն այն է, որ այս հարցերին պատասխանելիս անկեղծ լինեք ինքներդ ձեր հանդեպ. միայն այդպես կկարողանաք ձեզ օգնել:
Պատրաստեց` Շողիկ Գալստյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8899 անգամ
Читать на русском
|