Կանայք ավելի քիչ են վախենում միայնակ մնալուց
21.04.2014
Ծերության տարիներին միայնակ մնալու վախը մարդու ամենաուժեղ վախերից մեկն է: Առաջ համարվում էր, որ դա ավելի շատ վախեցնում է կնոջը, սակայն վերջերս պարզվել է հակառակը:
Սոցիոլոգներն անցկացրել են հարցում` տարբեր տարիքի հազարավոր մարդկանց մասնակցությամբ: Պարզվել է, որ ամուսիններից յուրաքանչյուրը ցանկացել է իր զուգընկերոջից վաղ մահանալ, որպեսզի միայնակ չմնա: Իսկ տղամարդկանց դեպքում այդ ցանկությունն ավելի հաճախ է հանդիպում: Այսպես, տղամարդկանց 72 տոկոսը չի ցանկանում իր կնոջից շատ ապրել, իսկ կանանց դեպքում նման ցանկություն ունի 62 տոկոսը:
Բացի այդ սոցիոլոգները պարզել են նաև, որ հարցման մասնակիցները հանուն ինչի են պատրաստ իրենց կյանքը զոհել: Ըստ հետազոտությունների 5 տոկոսը հայրենասերներ են ու պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, 10 տոկոսը հանուն կրոնի, նույնքանն էլ հանուն նրա, որ իրենց ծնողներն ապրեն, 12 տոկոսը հանուն իրենց ամուսինների: 50 տոկոսից ավելին էլ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն իրենց երեխաների երջանկության ու առողջության:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5950 անգամ
Читать на русском
|