Քայլի Մինոուգն իր ունեցած մտորումների և սարսափի մասին (ֆոտոշարք)
19.04.2014
Քայլի Մինոուգը դարձել է ավստրիալական Vogue նոր համարի հերոսուհին: 45-ամյա երգչուհին ներկայացել է Maison Martin Margiela, Dior, Valentino, Chanel, Ulyana Sergeenko և Schiaparelli հագուստներով:
Նա լրագրողներին պատմել է կյանքի դժվարությունների ու ադրենալինի զգացողության մասին. «Զարմանալի է, թե ինչպես է մարմինն ամեն անգամ հաղթահարում հոգնածությունը և ստացած ադրենալինը, բայց միշտ էլ ստացվում է: Յուրաքանչյուր ելույթից հետո, ես զարմանում եմ և սարսափով մտածում. «Աստված իմ, ես ինչպե՞ս եմ կարողանում այդպիսի բան անել»,- նշել է երգչուհին:
Նա նաև փաստել է, որ անցած տարին իր համար այդքան էլ հեշտ չի եղել: Շատ բան է փոխվել, և ինքն էլ փորձել է փնտրել ու գտնել սեփական ճանապարհը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4714 անգամ
Читать на русском
|