Ազնվամորին նպաստում է հղիությանն ու կարգավորում դրա ընթացքը
18.04.2014
Փորձագետները պնդում են, որ ազնվամորին անփոխարինելի միջոց է հղիության ծրագրավորման ու իրագործման համար:
44 տղամարդկանց մասնակցությամբ արված հետազոտությունը ցոււյց է տվել, որ ազնվամորին ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ ուժեղացնում է պտղաբերության տվյալները: Ազնվամորին իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին և մագնեզիում, որոնք սպերմատոզոիդների ԴՆԹ-ն պաշտպանում են վնասվելուց և թթվային սթրեսից:
Այսպես, այն տղամարդիկ, ովքեր պարբերաբար օգտագործում եմ ազնվամորի, ունեցել են 20 տոկոսով պակաս վնասված ԴՆԹ-ով սպերմատոզոիդներ, քան նրանք, ովքեր բոլորովին չեն օգտագործել:
Կարմիր հատապտուղն օգտակար է նաև ապագա մայրիկների համար: Ազնվամորու մեջ առկա անտիօքսիդանտերը նվազեցնում են վիժման հավանականությունը, իսկ ֆտոլատները շատ կարևոր են պտղի վաղ շրջանում զարգացման համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6199 անգամ
Читать на русском
|