Ամուսիններն ավելի հաճախ «ձախ են գնում» չորեքշաբթի օրերին
09.04.2014
Ծանոթությունների միջազգային կայքերից մեկն իր ամուսնացած օգտատերերի շրջանում հարցում է անցկացրել, պարզելու համար դավաճանության ամենահարմար օրը: Արդյունքում պարզվել է, որ մարդիկ իրենց ամուսիններին առավել հաճախ դավաճանում են չորեքշաբթի օրերին:
Ուսումնասիրությանը մասնակցել են տարբեր սեռերի շուրջ 180 000 մարդ: Մոտ 40 000-ը նշել է, որ «ձախ է գնում» չորեքշաբթի: Մնացած աշխատանքային օրերը հավաքել են զգալիորեն քիչ ձայներ: «Ամենահավատարիմ» օրեր ճանաչվել են շաբաթն ու կիրակին: Հարցվածները խոստովանել են , որ հանգստյան օրերին իրենց պահում են որպես հավատարիմ կին և ամուսին:
Որպես դավաճանության հիմնական պատճառ հարցվածների մեծամասնությունը նշել է անբավարարվածությունն ամուսնական սեքսից: Ինչպես պարզվել է` յուրաքանչուր տասը դեպքից մեկում ընտանիքում ինտիմ հարաբերությունները բացա կայում են:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7173 անգամ
Читать на русском
|