Դեղձի հրաշագործ հատկությունը
07.04.2014
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ դեղձն օգտակար է քաղցկեղի բջիջների դեմ պայքարում: Նրանք նշել են, թե օրական քանի դեղձ պետք է ուտել, որպեսզի դրական արդյունք ստացվի:
Մկների վրա անցկացրած փորձարկումը ցույց է տվել, որ դեղձի մեջ առկա նյութերը կանխում են քաղցկեղի առաջացումն ու զարգացումը: Հետազոտության ընթացքում մկներին տվել են դեղձի հյութ: Մինչ այդ մկների մաշկի տակ տեղադրել են կրծքի քաղցկեղի բջիջներ, իսկ հետո նրանց դեղձի հյութ տվել:
Մի քանի շաբաթ անց գիտնականները արձանագրել են, որ նվազում է քաղցկեղի բջիջների ակտիվությունը: Կարևոր է նշել, որ դեղձի բաղադրությունը սպանում է քաղցկեղածին բջիջները և առողջությանը վնաս չի հասցնում:
Դիետոլոգ Յան Մարբերը փաստում է, որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օրը երեք դեղձ ուտել: Ի դեպ, օգտակար է միրգն ամբողջությամբ, միայն հյութը նման հատկություն չի կարող ունենալ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13415 անգամ
Читать на русском
|