Կանայք ծխելը պետք է թողնեն առնվազն մինչև 30 տարեկանը
29.03.2014
Գիտնականները հորդորում են կանանց ծխելը թողնել առնվազն մինչ 30 տարեկան դառնալը: Հակառակ դեպքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ռիսկի են դիմում կորցնելու իրենց կյանքի տարիները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր թողնում են ծխելը մինչ 30 տարեկան դառնալը, իրենց կյանքից ամիսներ են կորցնում, իսկ նրանք, ովքեր 30-ից հետո էլ շարունակում են ծխել, ամենաքիչը 10 տարով կրճատում են իրենց կյանքի տևողությունը:
Այս տվյալները հրապարակվել են 15 տարի տևած հետազոտությունից հետո, որ անցկացրել են բրիտանացի գիտնականները: Նրանք ստուգել են ավելի քան մեկ միլիոն կանանց առողջական վիճակը, որոնք սկսել են ծխել 50, 60 տարեկանում:
Ի դեպ, տղամարդիկ ևս կարող են նույն կերպ վարվել պահպանելով իրենց կյանքի տարիները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5872 անգամ
Читать на русском
|