Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կինը պետք է լինի խոնարհ և կանացի. Դավիթ Ամալյան

25.03.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է երգիչ, երգահան  Դավիթ Ամալյանը:

-Երբ գալիս էի Ձեզ հետ հանդիպման, թատրոնի ազդագրի վրա կարդացի՝ «Զգուշացե՛ք, կանայք են», ըստ Ձեզ՝ պե՞տք է զգուշանալ կանանցից:

-Նախ պետք է ասել՝  և՛ կանայք, և՛ տղամարդիկ առաջին հերթին Մարդ են, մարդկային արժեքն ավելի  վեր է սեռային տարբերությունից: Ես միշտ պատերազմն ասոցացնում եմ տղամարդու, խաղաղությունը՝ կնոջ հետ, բայց ասեմ՝ տղամարդը ձգում է կնոջը, կինն էլ՝ տղամարդուն: Որձը միշտ խաղաղություն է երազում. դրա կորստի արժեքը լավ գիտի, իսկ կանայք, ինչպես հայտնի է, շատ պատերազմների պատճառ են դարձել. անգամ կանայք կան, որ դրանից լավ են զգում: Ես կուզեի կնոջն ավելի շատ տեսնել՝ որպես սրտացավ և հոգատար էակի. կնոջ այդ տեսակն եմ ավելի շատ գնահատում: Իսկ կանանցից զգուշանալն ավելի շատ հասարակական, մարդկային բնույթ է կրում, քան սեռային: Եթե մարդն զգուշանալու խնդիր ունի, ապա միայն կնոջից չէ, որ պիտի զգուշանա:

-Ասում են՝  կինը երբեք չի նկատում այն, ինչ իր համար անում է տղամարդը, բայց նկատում է այն, ինչ չի անում, գուցե իրոք տղամարդիկ շատ բան են անում կնոջ համար , բայց  չեն անում այն, ինչ իրականում անհրաժե՞շտ է կնոջը:

-Ինչքան էլ հոգևոր կապը տղամարդու և կնոջ միջև մեծ է, միևնույնն է, կենցաղային իրականությունը կնոջն ստիպում է պահանջատեր լինել. կինը քո կենցաղային ինքնաքննադատությունն է:

600x580

-Դո՞ւք էլ եք կարծում կնոջ գլխավոր առաքելությունը մայր լինելն:

-Այո՛, չկա կնոջ համար ավելի մեծ առաքելություն, քան մայրությունը, մարդուն դաստիարակելը: Մարդուն կինն է մարդ դարձնում, և չկա ավելի կարևոր մասնագիտություն, քան մայրությունը:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը՝ ըստ Դավիթ Ամալյանի:

-Կինը պետք է լինի խոնարհ և կանացի. խոնարհության մեջ ջերմություն կա, իսկ ովքեր դեմ են դրան, ուրեմն իրենք են իրենց կանանց մոտ «խոնարհ», իրենք կանացի տղամարդիկ են. ես միշտ ասել եմ՝ կինն ուժեղ է դառնում թույլ տղամարդու կողքին: Իրականում ուժեղ կին չկա. երբ կինը զգում է՝ պաշտպանող չունի, ենթագիտակցաբար սկսում է աշխատել պաշտպանողական համակարգը:

-Իսկ ո՞վ է Ձեզ համար «ուժեղ» կինը:

-Զոհված ընկերոջ մայր եմ տեսել, ով ձեռքը դրեց մեր ձեռքերին և ասաց. «Տղե՛րք, չեք լացում, ձեզ ձիգ պահեք», ես դա համարում եմ ուժեղ կնոջ գագաթնակետը, կնոջ ուժը դա է:

600x580

-Շեքսպիրն ասում էր. «Կնոջ ամենամեծ զենքն արցունքներն են»: Ձեր դեպքում այդ զենքը կգործի՞:

-Չեմ ուզում մեծամտություն թվա, բայց ես կեղծ և ոչ կեղծ արցունքները մի փոքր տարբերում եմ իրարից, չնայած չեմ բացառում, որ ես էլ կարող եմ խաբվել. գեղեցկությունն ամեն դեպքում գայթակղիչ է: Եթե կնոջ հոգեբանության մեջ նյութի հանդեպ լուրջ «հարգանք» եմ տեսնում, նրա արցունքներին երբեք չեմ կարող հավատալ, այսինքն՝  կարծրացած նյութապաշտությունը չի առաջացնի կնոջ մոտ այն արցունքները, որ գեղեցկացնում են նրան:

-Ի՞նչն է Ձեզ համար անընդունելի կնոջ մեջ:

-Բռիությունը, անկիրթ խոսելաձևը և այլ հատկանիշներ տղամարդու դեպքում կարող են նորմալ համարվել, բայց երբ կինն է այդպիսին, դա, մեղմ ասած, անընդունելի է: Ընդհանրապես կնոջ ճաշակն ամեն հարցում պետք է բարձր լինի. ինքն է սերունդ դաստիարակողը:

-Գիտեմ՝ Ձեր կինը երգում է, ինչքանո՞վ եք կարևորում կարիերան կնոջ համար:

-Չեմ կարևորում, բայց ոչ էլ դեմ եմ. եթե կա համապատասխան աշխատանք, թող աշխատի: Կինս այնպիսի տեղ է աշխատում, որ չի խանգարում զբաղվելու երեխաների դաստիարակությամբ ու խնդիրներով, իսկ տղաներս արդեն այն տարիքում են, որ որոշ բաներ կարողանում են ինքնուրույն անել:

600x580

-Ի՞նչ է անում հայ տղամարդը, որ նվաստացնում է կնոջը:

-Չեմ ընդունում այդ ցուցադրական մունաթով խոսելը, օրինակ՝ ինքս շատ եմ սիրում կատակներ անել, բայց երբեք երրորդ անձի ներկայությամբ կնոջս հետ մունաթով չեմ խոսում:

-Մեր իրականության մեջ կան դեպքեր, երբ տղամարդը ծեծում է կնոջը…

-Ինչպե՞ս կարելի է ձեռք բարձրացնել կնոջ վրա. չէ՞որ ինքը քո ընկերն է: Երբ տղամարդը ծեծում է կնոջը, մեղավորը միայն տղամարդն է. չի կարողանում տվյալ կնոջը «բացել», վերջինս էլ մնում է փակ, ու իրար հետ խնդիրներ են ունենում: Միայն տղամարդու մեջ եղած էգը կարող է դրդել կնոջ վրա ձեռք բարձրացնել:

-Իսկ ի՞նչ է անում հայ կինն այսօր, որ Ձեզ գուցե տխրեցնում է, կամ էլ  ջղայնացնում:

-Փող է ուզում (ծիծաղում է): Ինձ բոլոր տղամարդիկ լավ կհասկանան, նույնիսկ շատ փող ունեղոցները կնոջ՝ փող ուզելուց հոգնում են, ու ինչքան էլ սիրես կնոջդ, այդ պահին սկսում ես ատել:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9474 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Arminé | 26-03-2014 00:24
Hrashali mard ev yergich... yerani te bolor txamardik ayspes datein knoj masin ev yerani bolor kanayq (hatkapes hayuhiner@) linein jisht aynpes inchpes nkaragrec paron Amalyan@...!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 576 անգամ
19.04.2024
Դիտվել է 202 անգամ
23.04.2024
Դիտվել է 161 անգամ
25.04.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster