Հյուսթոնի մահվան պատճառը չզարմացրեց. կա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը
23.03.2012
Հրապարակվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, Լոս Անջելեսում անցկացված դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տալիս, որ երգչուհին խեղդվել է հյուրանոցի լոգասենյակում՝ գտնվելով թմրանյութի ազդեցության տակ:
Հյուսթոնի օրգանիզմում հայտնաբերվել են կոկայինի մնացորդներ, ինչը գումարվել է երգչուհու մոտ եղած սրտային անբավարարությանը եւ դարձել նրա մահվան պատճառը: Հյուսթոնը, կորցնելով գիտակցությունը, խեղդվել է ջրով լի լոգարանում:
Դատաքննիչը նշել է, որ հետաքննությունն ապացուցում է՝ Հյուսթոնը բավական երկար ժամանակ թմրանյութեր է օգտագործել: Դիտվել է 4380 անգամ
Читать на русском
|