Հաճախ հոգնությունն այնքան է մեզ տիրում, որ րոպե առաջ տաքուկ անկողին մտնելն ու քունը թվում են միակ փրկարար օղակը: Եվ այդ պահերին մոռանում ենք կատարել ամենապարզ, բայց անհրաժեշտ գործողությունները, այդ թվում' ազարվել դիմահարդարանքից: Ի ՞նչ բացասական հետևանքներ կարող են լինել, երբ քնելուց առաջ զլանում ենք մաքրել դիմահարդարանքը:
1.Եթե դուք պարբերաբար քնում եք առանց դիմահարդարանքը մաքրելու, ապա մաշկի վրա կարող են պզուկներ առաջանալ:
2.Եթե դուք անհանգիստ եք քնում և հաճախ եք դիրքը փոխում անկողնում, ձեր դեմքը շփվում է բարձին, ինչից ծակոտիները փակվում են և մաշկը դադարում է շնչել: Այս պարագայում, երբ արթնանաք, կարող եք միանգամից մի քանի պզուկ հայտնաբերել ձեր դեմքի վրա:
3. Եվս մեկ պատճառ. մեծ է աչքերի վարակներ կամ բորբոքում ստանալու ռիսկը:
4. Դուք բաց եք թողնում մաշկն անհրաժեշտ սնուցող տարրերով հարստացնելու հնարավորությունը: Գիշերային խոնավացումները և սնուցումը կարևոր են, քանի որ մաշկն առավելապես գիշերն է ունակ արդյունավետ վերականգնվելու:
Ընդունեք որպես օրենք' ամեն օր քնից առաջ մաքրեք դիմահարդարանքը և քսեք սնուցող քսուկներ:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: