Եթե կա իրականություն, որը կարող է կոտրել երազանքները, ինչո՞ւ չեն կարող լինել երազանքներ, որ կկոտրեն իրականությունը:
Մենք հետուառաջ ենք անում երազանքի կեսճանապարհին, իսկ իրականությունը տանում է մեզ' հետեւից քարշ տալով կամ առաջը գցած: Իհարկե, չի բացառվում, որ այդպես էլ ոչ պակաս հաջող կյանք ստացվի, եւ պարտադիր չէ գնալ առաջին պատահած երազանքի հետեւից:) Բայց մի դեպքում՝ եթե երկրորդ անգամ չես երազելու, եթե լքելու ես երազանքդ ուրիշ երկիր գաղթելու պես, եթե նրա կիսատ կյանքով չես ապրելու: Եվ քո վերջնական ընտրությունն է՝ սպառել այն, ինչ կա: Այլապես առողջության համար շատ անհաջող համադրություն են չհամառող երազանքն ու ծավալվող իրականությունը:
Մենք չենք հավատում մեր սեփական ճանապարհին, որովհետեւ կան մայրուղիներ, որոնց չհավատալն ընդունված չէ, որոնցով չանցնելը ոչ մի տեղ գնալ է: Ովքեր փորձում են կանգնած մնալ ոտքերի տակից փախչող, բայց իրե՛նց ճանապարհին, կյանքում երկրորդ անգամ քայլել են սովորում: Քայլել սովորել արդեն գիտակցական կյանքում, երբ ամեն վայրկյան ուղեղդ արթուն հուշում է. «Չես կարող, որովհետեւ .... քանի որ .... այն պատճառով....»: Իսկ դու առաջ ես գնում մանկական այն բնազդով, որով մի օր աջ ոտքդ առաջ անցավ ձախից, հետո ձախը՝ աջից: Եվ ուղեղդ էլ իր հերթին հասկանում է, որ արժի գործի անցնել. ինչ-որ բան է կատարվում :)
Պատկերացնում եմ՝ մեր օրգանիզմի համար ժամանակին ինչ է նշանակել չորեքթաթության մասին մոռանալը, մեզ համար ինչ փորձություն է եղել մի քանի քառակուսի սանտիմետրի վրա մարմինը հենելն ու ոտքն առաջ գցելը... Այո, դա բնական փուլ էր, մեծանալու ընթացք: Բայց ոչ ոք չի արգելում մեզ բնական ցանկություններ ունենալ նաեւ մեծ ժամանակ: Առաջ մղվելու չիրացված տարբերակներ կան կյանքի բոլոր օրերին:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: