Որո՞նք են առավել ռոմանտիկ բառերը
22.02.2014
Լոնդոնյան Today Translations ընկերության ավելի քան 320 լեզվաբաններ անցկացրել են հետազուտություն և պարզել, թե ո՞րն է աշխարհի լեզուներից առավել ռոմանտիկը, ինչպես նաև՝ որո՞նք են ամենառոմանտիկ բառերը:
Այսպես, առաջին տեղում հայտնվել է ֆրանսիական Amour բառը, որը թարգմանաբար նշանակում է «սեր», երկրորդ տեղում է իտալական Amore բառը՝ նույն իմաստով: Երրորդ տեղում է Belissima բառը, որը իտալերենից և իսպաներենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ»: Tesoro բառը չորրորդ տեղում և նույն լեզուներից թարգմանաբար նշանակում է «գանձ»:
Հետազոտության ընթացքում լեզվաբանները պարզել են նաև, թե որն է բոլոր լեզուներից առավել ռոմանտիկը: Պարզվել է՝ այդ լեզուն իտալերենն է, երկորդ տեղում է ֆրանսերենը: Երրորդ տեղը կիսել են իսպաներենն ու անգլերենը: Իսկ սեր խոստովանելու համար ոչ ռոմանտիկ լեզու է համարվում ճապոներենը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9444 անգամ
Читать на русском
|