Այն տղամարդիկ, ովքեր, այսպես կոչված, մաչոներ են, յուրահատուկ հոտ ունեն: Եվ կանայք ձգտում են դեպի այդ տղամարդիկ, ումից գալիս է տեստոսերոնի հոտ: Իհարկե, դա տեղի է ունենում օվուլյացիայի շջանում:
Journal of Evolution և Human Behavior ամսագրում հրատարակվել են հետազոտության արդյունքներ, որոնցից պարզվում է, որ օվուլյացիայի շրջանում կանանց դուր են գալիս Անտոնիո Բանդերասի ոճի տղամարդիկ, այդ ժամանակահտվածում նրանք նման տեսքի տղամարդկանց շատ սեքսուալ են համարում: Դա կապված է այն բանի հետ, որ մաչոներն արյան մեջ ունեն տեստոստերոն հորմոնի բարձր քանակություն, որը ներծծվելով քրտինքի մեջ' դառնում է տղամարդու հոտի մի մասը:
Հետազոտությունը կատարվել է հետևյալ կերպ. մի խւմբ տղամարդկիկ երկու օր անընդմեջ հագել են սպորտային վերնազգեստ: Ընդ որում' նրանց արգելվել է օգտվել օճառից և դեզոդորանտից: Տղամարդկանց նաև չի թույլատրվել օգտագործել ոգելից խմիչք, ծխել, սխտոր, սոխ, կծու պղպեղ, պանիրի համեմված տեսակներ և ցանկացած սուր համով կերակուր ուտել, որոնք կարող են մարմնին հոտ հաղորդել:
Կին կամավորները, ովքեր տարբեր դաշտանային փուլերում են եղել, հոտոտել են տղամարդկանց վերաշապիկը և 1-10 սանդղակով գնահատել տվյալ տղամարդու սեքսուալ գրավչությունը: Պարզվել է, որ ցիկլի ամենաբարձր աստիճանին գտնվող կանայք ամենասեկսուալ են համարել այն տղամարդկանց, ում արյան մեջ ամենաշատն է տեստոստերոնի քանակությունը:
Հետաքրքիր է մի հանգամասնք. ինչո՞ւ անցկացնել նման հետազոտություն, եթե առանց այդ էլ հայտնի է, որ տղամարդ-մաչոներն ընդհանրապես ավելի շատ են գրավում կանանց:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։