Ինչ անել պիգմենտային կետերից ազատվելու համար
11.02.2014
Եթե ձեր ձեռքերին ու դեմքի վրա հայտնվում են պիգմենտային կետեր, ապա դրանցից կարելի է ազատվել հատուկ քսուքով բուժման միջոցով, որը շատ հեշտ կարելի է պատրաստել ինքնուրույն:
Անհրաժեշտ են.
Գերչակի ձեթ, կերակրի սոդա, բակտերիոլոգիական կպչուն ժապավեն:
Ստացման և օգտագործման եղանակները.
-Խառնեք գերչակի ձեթն ու կերակրի սոդան (1 ճաշի գդալ յուղին դանակի ծայրով ավելացրեք սոդա):
-Ստացվածը գիշերը քսեք պիգմենտային կետերի վրա:
-Վրայից փակցրեք կպչուն ժապավենը:
-Կրկնեք, քանի դեռ կետերը չեն վերացել:
Մաշկն ասրիճանաբար կդառնա ավելի բաց և փափուկ:
Եթե ունեք շատ զգայուն մաշկ, ապա քսուքը փորձարկեք արմունկի վրա: Եթե մաշկը գրգռվի, ապա քչացրեք սոդայի քանակը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 12261 անգամ
Читать на русском
|