Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ննջասենյակի պատերի գույնը ուղղակիորեն ազդում է քնի որակի վրա: Օրինակ' կապույ գույնը լիցքաթափում է (մարդը միջինը նման սենյակում քնում է 7 ժամ 52 րոպե):
Այդպիսի հետևություններ արվել են 2000 ննջարաններ դիտարկելուց ու համապատասխան վերլուծություններ անելուց հետո: Պարզվել է, որ հանգիստ երանգները՝ դեղնավունը, կապտավունը, կանաչը, հնարավորություն են տալիս հանգիստ քնել:
Էդինբուրգյան քնի կենտրոնի մասնագետ Կրիս Իդզիկովսկին այդ երևույթը կապում է ցանցաթաղանթի նյարդային բջիջների հետ, որոնք առավել զգայուն են կապույտ գույնի նկատմամբ: Տեղեկատվությունն այդտեղից փոխանցվում է ուղեղի այն հատվածին, որը քնի և ցերեկային զգացողությունների պատասխանատուն է:
Ինչ վերաբերվում է մանուշակագույնին, ապա այդ գույնն ընտրող մարդիկ միջինը քնում են 5 ժամ 56 րոպե: Հավանաբար այդ գույնը խթանում է ուղեղի ակտիվությունը: Դարչնագույն պատերով ննջասենյակում հաջողվում է քնել 6 ժամ 5 րոպե, իսկ մոխրագույնում' 6 ժամ 12 րոպե: Եթե պատերը կանաչ են, մարդ քնում է 7 ժամ 36 րոպե, դեղինի դեպքում' 7 ժամ 28 րոպե, կարմիրի' 6 ժամ 58 րոպե, իսկ ոսկեգույնի դեպքում' 6 ժամ 43 րոպե:
Ի դեպ, պարզվել է նաև, որ այն ամուսինները, ովքեր քնում են ավազագույն սենյակում, շաբաթական միջինը 3 անգամ զբաղվում են սեքսով: Իսկ կարմիր պատերով ննջարանում ՝ շաբաթը միջինը մեկ անգամ:
Եվս մեկ դիտարկում. մոխրագույն, գորշ գույների եղել են այն մարդկանց ննջարանի պատերը, ովքեր սիրում են հարմար տեղավորվել անկողնում և օնլայն գնումներ կատարել: Իսկ նրանց մոտ, ում ննջարանում առկա են արծաթագույն տարրեր, մարզվելու խիստ ցանկություն է առաջանում:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։