Որ ճաշատեսակը կստիպի տղամարդուն ամուսնանալ Ձեզ հետ
21.01.2014
Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել «տղամարդու սիրտը տանող ճանապարհն անցնում է ստամոքսով» ասացվածքի ճշմարիտ լինելը:
Ի դեպ, մասնագետները առաջ են գնացել՝ պարզելով, թե կոնկրետ որ ուտեստն է տղամարդու ուղեղում ամրացնում ամուսնության մասին մտքերը:
Ամերիկացի գիտնականները հարցում են անցկացրել՝ ուժեղ և թույլ սեռերի ներկայացուցիչների շրջանում և պարզել, որ կնոջ պատրաստած համեղ և առողջարար ճաշից հետո, տղամարդը սկսում է մտածել ընտանիք կազմելու մասին: Տղամարդիկ առավել շատ գնահատում են կնոջ խոհանոցային կարողությունները ոչ թե էկզոտիկ ուտեստներին ուշադրություն դարձնելով, այլ հաշվի առնելով, թե ինչպես է կինը պատրաստում սովորական տապակած հավը:
Զարմանալի է, բայց ճաշից կամ ընթրիքից հետո կանանց արված ամուսնական առաջարկների 13%-ը գրանցվել է այն դեպքում, երբ ճաշացանկում եղել է տապակած հավ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8111 անգամ
Читать на русском
|