Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչով փոխարինել քաղցրավենիքը

15.01.2014

Ինչ անել, եթե փորձում եք դիետա պահպանել, սակայն քաղցրավենիք ուտելու ցանկությունը Ձեզ հանգիստ չի տալիս: Առաջարկում ենք մի քանի ուտելիք, որոնք կբավարարեն քաղցրի ձեր պահանջմունքը, սակայն չեն խանգարի Ձեզ պահպանելու գեղեցիկ կառուցվածք:

1.Մրգեր և հատապտուղներ: Սրանք դիետա պահելիս միակ թույլատրելի քաղցրավենիքն են. դրանք հարուստ են վիտամիններով, միկրոէլեմենտներով, բջջանյութով:

2.Չրեր: Սրանք ավելի քաղցր են, քան մրգերը: Դրանք, ինչպես և մրգերը, կարող են Ձեզ ապահովել վիտամիններով և միկրոէլեմենտներով: Հիշեք, որ չրերի կալորիականությունը բավականին բարձր է, այդ իսկ պատճառով, դրանք հարկ է օգտագործել սահմանափակ չափաքանակներով:

3.Մեղր: Սրա կալորիականությունը բարձր է, բայց այն ավելի օգտակար է, քան շաքարը: Թեյի մեջ լցնելով մեկ գդալ մեղր՝ դուք կստանաք օգտակար ֆերմետների, միկրոէլեմենտների և վիտամինների չափաբաժին:

4.Առանց շաքարի մարմելադ: Այս մթերքը նրանով է լավ, որ պեկտին է պարունակում և այդ պատճառով՝ բարենպաստ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրա: Պեկտինն իջեցնում է նաև խոլեստերինի մակարդակը և օրգանիզմը մաքրում տոքսիններից: Մարմելադը զերծ է ճարպից և պակաս կալորիական է, քան մյուս քաղցրավենիքները: Այդ իսկ պատճառով՝ մարմելադի ոչ մեծ քանակությունը դիետային վնաս չի հասցնի, փոխարենը՝ կբարձրացնի Ձեր տրամադրությունը: Մարմելադին համանման մթերքներ են զեֆիրը և պաստեղը:

5.Դառը շոկոլադ: Կակաոն պարունակում է անտիօքսիդանտներ և վիտամիններ, առույգացնում և բաձրացնում է տրամադրությունը: Ընտրեք նվազագույն շաքար պարունակող շոկոլադ: Ամենալավ և ամենադառը տարբերակը 99% կակաոյի պարունակությունն է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11531 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Կարևորի մասին. ինչպես են բուժզննումները պահպանում առողջությունն ու ժամանակը

09.09.2025
Առօրյա գործերի հորձանուտում՝ ընտանիք, աշխատանք, տուն, մենք հաճախ մեր առողջության մասին հոգ տանելը հետաձգում ենք։ Թվում է, թե ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, և եթե կան աննշան հիվանդություններ, դրանք «ինքնուրույն կանցնեն»։

Բոտոքս. փրկությո՞ւն, թե՞ խնդիրների աղբյուր. դրական և բացասական կողմերը

13.08.2025
Ժամանակակից կոսմետոլոգիայի աշխարհում բոտոքսի ներարկումները վաղուց դադարել են լինել միայն հոլիվուդյան աստղերի իրավասությունը և դարձել են երիտասարդությունը պահպանելու ամենատարածված ընթացակարգերից մեկը։ Սակայն այս տեխնիկայի շուրջ դեռևս կան բազմաթիվ առասպելներն և վեճերը:

Ազատվեք ծանրությունից և այտուցվածությունից. ինչպես պահպանել ոտքերի թեթևությունը

03.07.2025
Եթե օրվա վերջում ձեր ոտքերը, կարծես, լցված են կապարով, այտուցվել են, այրոց կամ ջղաձգություն եք զգում, ժամանակն է վերանայել ձեր սովորությունները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-12-2025 11:54
Time ամսագիրը ԴիԿապրիոյին անվանել է 2025 թվականի տարվա դերասան՝ նշելով, որ նա իր կարիերան կառուցում է ավելի քան 30 տարի, սակայն հանդիսատեսը ամեն տարի դեռ ցանկանում է նրան տեսնել էկրանին: Դերասանի այս տարվա ամենահաջողակ ֆիլմը Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտից հետո» մարտաֆիլմն էր, իսկ առջևում Լեոնարդո ԴիԿապրիոն դեռ շատ ավելի բարձր մակարդակի դերեր են սպասվում:
10-12-2025 10:59
Շերոն Օսբորնը առաջին անգամ ներկայացրել է իր ամուսնու՝ լեգենդար Black Sabbath խմբի առաջատար Օզի Օսբորնի մահվան սրտաճմլիկ մանրամասները: Uncensored շոուի համար Պիրս Մորգանի հետ անկեղծ հարցազրույցում 73-ամյա այրին բացահայտել է, որ մահից առաջ Օզին իրեն ասել է. «Համբուրիր ինձ. Ամուր գրկիր»: Օզզին մահացել է հուլիսի 22-ին Բաքինգհեմշիրի իր տանը՝ սրտի անբավարարությունից, Բիրմինգհեմի «Վիլլա Պարկ» մարզադաշտում իր հրաժեշտի համերգից ընդամենը երկու շաբաթ անց։
10-12-2025 01:02
Քիմ Քարդաշյանը վերադարձել է որպես հարսնացու. աստղը նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա Մալիբուի լողափում կեցվածք է ընդունել՝ շքեղ ատլասե զգեստով։ Լուսանկարչական նկարահանումները համընկնում են նրա «All's Fair» դրամատիկական սերիալի եզրափակիչ եթերաշրջանի հետ։ SKIMS-ի 45-ամյա հիմնադիրը ներկայացել է ապշեցուցիչ, խորը դեկոլտեով զգեստով՝ դերասան Մեթյու Նոսկայի հետ միասին, որը մարմնավորում է իր ամուսնուն՝ նրբագեղ և երկերեսանի Չեյս Մոնրոյին։
10-12-2025 00:48
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսինը՝ 53-ամյա Ջասթին Թերուն, սպասում է իր առաջնեկին: Նրա 31-ամյա կինը՝ Նիկոլ Բրայդոն Բլումը, հանրությանը ներկայացել նկատելիորեն կլորացած փորիկով՝ ակնարկելով իր հղիության մասին: People-ը ևս հաղորդում է, որ զույգը սպասում է իր առաջնեկին:
10-12-2025 00:40
Միլա Կունիսը հայտնվել է հանրության առջև։ Կինոյի և հեռուստատեսության դերասանուհին Նյու Յորքում ներկա է գտնվե իր նոր՝ «Հանել դանակները․ արթնացիր մեռյալ» ֆիլմի հատուկ ցուցադրությանը։ 42-ամյա դերասանուհին իր գործընկերների հետ կեցվածք է ընդունել Paris Theater–ի առջև և զրուցել երկրպագուների հետ։ Սեպտեմբերին Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը՝ Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը, քննադատության ենթարկվեց բռնաբարության համար դատապարտված Դենի Մաստերսոնին աջակցելու համար, որի համար նրանք ավելի ուշ ներողություն խնդրեցին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.12.2025
Դիտվել է 1395 անգամ
05.12.2025
Դիտվել է 371 անգամ
04.12.2025
Դիտվել է 290 անգամ
09.12.2025
Դիտվել է 261 անգամ
10.12.2025
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster