Առաջին կիրքը սերը չէ որեւէ մեկի նկատմամբ, այլ ատելությունը բոլորի հանդեպ
21.03.2012
….Քանզի չափահաս մարդկանց առաջին կիրքը բոլորովին էլ սերը չէ որեւէ մեկի նկատմամբ, այլ ատելությունը բոլորի հանդեպ: Չհասկացված լինելու զգացողությունը չի ուղեկցում առաջին կրքին, այլ հանդիսանում է նրա միակ ոչ պատահական պատճառը: Եվ այդ կիրքն ինքն էլ մի փախուստ է, ապաստարան, ուր երկուսով լինելը միայն կրկնապատկված մենակություն է նշանակում…
Գրեթե յուրաքանչյուր առաջին կիրք երկար չի տեւում եւ իրենից հետո դառնահամ է թողնում: Այն մոլորություն է, հուսախաբություն: Մարդ դրանից հետո այլեւս չի հասկանում եւ չգիտի' ում եւ ինչին պետք է մեղադրել: Դա առաջանում է նրանից, որ խաղարկվող այս դրամայում մարդիկ մեծ մասամբ պատահական, դիպվածային ուղեկիցներ են' փախուստի տրված…
Խաղաղվելուց հետո նրանք այլեւս իրենք իրենց չեն ճանաչում: Նրանք նկատում են միմյանց հակադրությունները, իսկ ընդհանրությունները չքացած են լինում:
Ռոբերտ Մուզիլ
Դիտվել է 2503 անգամ
|