Ինչպես պահպանել Swarovski բյուրեղապակյա զարդերը
10.01.2014
Swarovski բազմերանգ բյուրեղապակյա զարդերը յուրահատուկ խնամք են պահանջում: Իրականում ամեն ինչ շատ պարզ է: Բավական է հետևել մի քանի կանոնի.
Swarovski բյուրեղապակյա զարդերի գլխավոր թշնամին ջուրն է, խոնավությունը: Դա նշանակում է, որ դրանք պետք է հանել, եթե ջրի հետ գործ պետք է ունենաք՝ ափսեներ լվանաք, կամ պատուհաններ: Նաև' դրանք պետք է պահել չոր տեղում:
Զարդը պետք է պահել ներսից փափուկ կտոր ունեցող տուփի մեջ, կամ փաթաթել անձեռոցիկի մեջ, որպեսզի այն չշփվի այլ զարդերի հետ: Այս մեթոդը ճիշտ է կիրառել բոլոր զարդերի դեպքում:
Պետք է խուսափել բյուրեղիկների շփումից կոսմետիկայի, պարֆյումերիայի և առօրյա քիմիական նյութերի հետ: Բացի այդ` քիմիական նյութերը կարող են նպաստել սոսինձի քայքայմանը և բյուրեղիկի պոկվելուն:
Swarovski բյուրեղապակին կարելի է մաքրել նաև տնային պայմաններում: Դրա համար լավագույնը կլինի փափուկ կտորը, կամ էլ հատուկ անձեռոցիկները' հախճապակին մաքրելու համար:
Չի կարելի օգտագործել ապակու լվացման կամ տան մաքրության համար նախատեսված հեղուկներ ու այլ միջոցներ:
Բյուրեղապակին պետք է մաքրել ամիսը մեկ անգամ: Ֆիզիկական վնասվածքներից զերծ պահելու համար պետք է խուսափել ամուր իրեի հետ Swarovski բյուրեղապակու բախումից:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7562 անգամ
Читать на русском
|