Ինչն է քայքայում ամուսնությունը. գլխավոր պատճառները
10.01.2014
Գիտնականները պարզել են, թե ինչ հանգամանքերից է կախված ամուսնության տևողությունը:
Պարզվել է, որ հիմնական պատճառներն են ծխախոտը, երեխայի առկայությունը կամ բացակայությունը, տարիքը, ինչպես նաև ամուսինների նյութական վիճակը:
2 500 զույգի շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել՝ եթե ամուսնիններից մեկը ծխում է, մյուսը՝ ոչ, մեկը տարիքով մեծ է մյուսից, կամ էլ նրանցից մեկը նախկինում ամուսնացած է եղել, ապա հնարավոր է, որ այդ զույգը շուտ բաժանվի:
Զույգերի 20 տոկոսը, որոնք երեխա են ունեցել մինչ ամուսնանալը, կամ կանայք առավել շատ են ցանկացել երեխա ունենալ, քան տղամարդիկ, այս դեպքում ևս ամուսնալուծությունը դառնում է շատ հավանական:
Ամուսնալուծության հավանականությունը կրկնապատկվում է, եթե տղամարդը կնոջից մեծ է 9 և ավելի տարով կամ, եթե տղամարդն ամուսնացել է մինչ 25 տարեկան դառնալը:
Եվս մեկ կարևոր փաստ կա՝ դա զույգի նյութական վիճակն է: Զույգերի 16 տոկոսը, ովքեր ունենում են ֆինանսական խնդիրներ ու դժվարություններ, բաժանվում են: Այդպես է պահատում նաև, երբ տղամարդը երկար ժամանակ չի կարողանում աշխատանք գտնել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10177 անգամ
Читать на русском
|