Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Տարիքային գործոնի անդրադարձը սեռական կյանքի վրա. սեքսապաթոլոգ

08.01.2014

Անկախ տարիքից, մարդը միշտ ունի սիրո կարիք: Իսկ կարո՞ղ է արդյոք տարիքային գործոնն ազդել զույգի առողջ ու ներդաշնակ սեռական կյանքի վրա: Ladynews.am-ը թեմայի շուրջ զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ, ով ներկայացրեց, թե սեռական կյանքում ինչ խնդիրներ կարող են ունենալ զույգերը՝ տարիքային գործոնով պայմանավորված:

«Պետք է ասել, որ տարիքային գործոնը միջանձնային, ամուսնական հարաբերություններում որոշակի դերակատարություն ունենում է, սակայն, ըստ էության, ամեն ինչ պայմանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպով: Մարդկանց մոտ գոյություն ունի սեռական կառուցվածքի երեք տիպ՝ թույլ, միջին և ուժեղ: Հենց դա էլ սահմանափակում է անհատի սեռական ակտիվությունը, որը պայմանավորված է որաշակի գենետիկ գործոններով, և, եթե այս երեք տիպերի միջև առկա է անհամատեղելիություն, ապա ամուսնական զույգի մոտ կարող է առաջանալ կոնստիտուցիոնալ գենետիկ տիպի սեքսուալ աններդաշնակություն»,- խոսելով թեմայից՝ նշեց սեքսապաթոլոգը:

Ըստ նրա՝ տարիքային գործոնը դերակատարություն կարող է ունենալ ամուսնական կյանքի սկզբնական շրջանում. «Այդ փուլում հնարավոր է՝ զույգերի մոտ առաջանան պատկերացումների հակասություններ՝ կապված սեռական կյանքի հետ: Եթե այդ շրջանում նման խնդիրներ չեն առաջանում, և ամուսինների միջև էլ գոյություն ունի միջանձնայի ներդաշնակ փոխհարաբերություն, ապա տեսակի հետ կապված խնդիրը կհարթվի ու անդրադառձ չի ունենա զույգի սեռական կյանքի վրա»,- փաստեց Սևադա Հակոբյանը:

Ինչպես նշեց սեքսապաթոլոգը, հնարավոր է՝ խնդիրներ առաջանան նաև հասուն տարիքում, երբ ի հայտ գան հակադրություններ՝ պայմանավորված սեքսուալ ցանկություններով և չարդարացված սպասումներով: «Ահա այս փուլերում է, որ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն պետք է փաստել՝ կարևորն ու էականը զույգերի միջև առկա հոգեզգացմունքային ներդաշնակ հարաբերություններն են. այս պարագայում սեռական կյանքի պահանջմունքները փոխլրացվում են այլ արժեքներով ու գործոններով»:

Սեքսապաթոլոգը կարևորեց մի փաստ. «Ցանկալի է, որ զույգն ունենա նույն աշխարհայացքը, հետաքրքրությունների նույն շրջանակը՝ կարողանալով անհրաժեշտության դեպքում միմյանց փոխլրացնել. սա ավելի կարևոր է, քան զուտ սեռական բաղադրիչը»: Մարդն, ի վերջո, սոցիալական էակ է, և հատկապես կանանց համար շատ ավելի կարևոր դերակատարություն ունեն հոգեբանական բաղադրիչը, միջանձնային ներդաշնակ փոխհարաբերությունները: Հակառակ դրան, եթե զույգի մոտ առկա է միայն սեռական ներդաշնակ փոխհարաբերություն, ապա այս դեպքում ընտանիքում կարող են դժվարություններ առաջանալ՝ դառնալով անգամ ամուսնալուծության պատճառ: Սեքսապաթոլոգի խոսքով՝ սեռական կյանքում ամեն ինչ կախված է անձի հոգեզգացական հոգեկերտվածքից. եթե անձն ունի ակտիվ, ստեղծագործող, նախաձեռնող հոգեկերտվածք, ապա տարիքը չի կարող ճնշող կամ սահմանափակող նշանակություն ունենալ:

Սեքսապաթոլոգը նշեց, որ թե´ տղամարդիկ, թե´ կանայք, որքան էլ ապրեն, պետք է ունենան լիարժեք ու առողջ սեռական կյանք. «Էվոլուցիոն տարիքային սեռական գործառույթի թուլացումը չափանիշ չէ, զույգը պետք է ունենա բավարար ու լիարժեք սեռական կյանք, որն էլ իր հերթին պետք է ապահովվի բժշկագիտական նվաճումներով»:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 7545 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 662 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster