Երիտասարդությունը պահպանելու հիանալի միջոց
28.12.2013
3-4 շաբաթ անց դուք կերիտասարդանաք 2-3, իսկ ևս երկու-երեք շաբաթից՝ 6 տարով:
Շատ պարզ և մատչելի միջոց՝ գնում ենք դեղատանը չորացրած ջրիմուռ' լամինարիա:
Բաժակի մեջ լցնում եք 2-3 թեյի գդալ, ավելացնում 4-5 թեյի գդալ եռացված ջուր, խառնում և ստանում եք միատարր զանգված: Այն ծածկում ենք ափսեով և թողնում թրմվի 5-10 րոպե:
Պետք է ուշադիր լինել և չլցնել պահանջվածից ավելի ջուր, որպեսզի զանգվածը չծորա:
Ստացված զանգվածի վրա ավելացնում եք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ եթերային յուղ, կամ էլ' հեղուկ А կամ Е վիտամին (չոր մաշկի համար):
Մատով խառնում եք և քսում դեմքին, թողնում 20-25 րոպե:
Լվանալ պետք է տաք ջրով, ապա' պառկում եք քնելու:
Շաբաթական 3-4 անգամ այն օգտագործելով մաշկը կփայլի, կձգվի, թարմ տեսք կստանա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10045 անգամ
Читать на русском
|