Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ում է սպասում Օլգա Այվազյանը

27.12.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է երգչուհի Օլգա Այվազյանը:

-Օլգա´, ինչո՞ւ ընրտեցիք երգը:

-Քանի որ ստեղծագործող եմ, որոշեցի ինքս էլ կատարել իմ երգերը:

-Ո՞ր պահերին եք զղջում կատարած ընտրության համար, լինո՞ւմ են նման պահեր:

-Երբեք չեմ զղջացել կատարածս ընտրության համար: Իհարկե, լինում են նաև հիասթափություններ, որոնք անխուսափելի են, միշտ չէ, որ հարթ ու կանաչ պետք է լինի ճանապարհը:

-Ձեր երգերը պատմություն ունենո՞ւմ են:

-Այո´, կան երգեր,որոնք ունեն պատմություն:

-Իսկ ո՞րն է Ձեր ստեղծագործության առանձնահատկությունը:

-Իմ երգերը միշտ մնում են մարդկանց սրտերում, ու հենց այդ երգերն են, որ մեծ հաջողություն են ունեցել:

600x580

-Ի՞նչ է տվել Ձեզ երգը և ի՞նչ խլել Ձեզնից:

-Տվել է այն, ինչ ունեմ այսօր՝ հարգանք, սեր, հոգեպես բավարարված լինելու զգացում, իսկ դա էլ գալիս է նրանից, որ զբաղվել եմ իմ սիրելի գործով:

-Կա՞ն երգիչ-երգչուհիներ ովքեր Ձեզ համար չափանիշ են, որոնցից անդադար սովորելու բաներ գտնում եք:

-Կան:

-Եվ ովքե՞ր են:

-Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն:

600x580

-Երգչուհի, կին իսկ այս երկուսից որո՞ւմ եք Ձեզ ավելի կայացած և երջանիկ զգում:

-Լինել սիրված՝ հենց դա է ինձ համար կայացած ու երջանիկ լինելը:

-Օլգա´, ի՞նչ եք կարծում, շոու բիզնեսը, կարիերան կարո՞ղ են խանգարել կնոջն անձնական կյանք, ընտանիք ունենալուն:

-Կարող է խանգարել, եթե խելացի ու նուրբ չմոտենաս այդ հարցին:

-Գուցե Ձեզ խանգարե՞լ է, որ Ձեր անձնական կյանքում դեռևս փոփոխություններ չկան:

-Ամեն մեկն ունի փոփոխությունների իր ժամանակը:

600x580

-Հավատո՞ւմ եք ճակատագրին:

-Եվ հավատում եմ, և´ ոչ. կարծում եմ՝ մարդն ինքն է կերտում այն:

-Վերջերս մի առիթով ասել եք, որ երջանիկ եք, ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը, ի՞նչ է պետք Ձեզ երջանիկ լինելու համար:

-Այն, որ իմ հարազատներն առողջ են ու իմ կողքին են, ես երջանիկ եմ, հետագայում էլ ավելի երջանիկ կլինեմ, երբ կստեղծեմ իմը:

-Ի վերջո ո՞ւմ է մինչև հիմա սպասում Օլգա Այվազյանը, ինչպիսի՞տղամարդու եք պատկերացնում Ձեր կողքին:

-Սպիտակ ձիավորի:

-Սպիտակ ձիավորի՞, հրաշքների եք հավատո՞ւմ:

-Սպիտակ ձիավորի՝ չէ, բայց հրաշքների հավատում եմ. իմ կյանքում եղել են ու էլի կլինեն:

600x580

-Օլգա´, 2013-ը մոտենում է ավարտին, տարեսկզբին ասել եք՝ամբողջ տարվա ընթացքում աշխատելու եք, գո՞հ եք տարվա ընթացքում Ձեր կատարած աշխատանքից, ինչպիսի՞ն էր տարին Ձեզ համար:

-Գոհ լինելու համար տարիներն էլ են քիչ, դեռ շատ բան ունեմ անելու և հուսամ՝ երկրպագուներիս հուսախաբ չեմ անի:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13119 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-01-2025 13:50
Սոլսբերիի համալսարանի գիտնականները պարզել են, որ բժիշկը, որի հերթափոխը տևում է 12 ժամ և ավելի, կարողանում է կենտրոնանալ այնքան, որքան հարբած վարորդը: Աշխատելով նման գերբեռնվածությամբ՝ բժիշկները և հատկապես վիրաբույժները 27 տոկոսով ավելի շատ հնարավորություն ունեն սխալ կատարելու, որը կարող է հանգեցնել հիվանդի մահվան, գրում է Daily Mail-ը:
19-01-2025 13:46
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է։ Գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի շրջացատկի առաջնության կանանց մրցաշարում։
19-01-2025 13:43
Քայլի Ջեններին դուր է գալիս Թիմոթի Շալամեի կողքին լինել կարիերայի կարևոր իրադարձությունների ժամանակ: Հակտնի զույգը վերջերս հաճախ է միասն հայտնվել մի շարք հրապարակային վայրերում, այդ թվում՝ 2025 թվականի «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ, որտեղ 27-ամյա Ջենները շփվել է իր ընկերոջ գործընկերների հետ: Աղբյուրը հայտնում է PEOPLE-ին, որ նրան դուր է գալիս աջակցելը 29-ամյա Շալամեին, երբ սկսվում է մրցանակաբաշխության սեզոնը:
19-01-2025 13:41
Երևանում իսկական արվեստի բում է. Աշխարհահռչակ փողոցային նկարիչ Ալեք Մոնոպոլին, ում գլուխգործոցները զարդարում են աշխարհի ամենահարուստ մարդկանց հավաքածուները, այժմ ստեղծագործում է հենց մեր քաղաքի փողոցներում։ Նկարիչը հայտնի է իր վառ փոփ-արտ գրաֆիտիներով և շքեղ ապրանքանիշերի հետ համագործակցությամբ, այդ թվում՝ TAG Heuer, Dom Pérignon և Philipp Plein:
19-01-2025 13:37
Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ու նրա ամուսինը սպասում են իրենց երկրորդ երեխային: Ամուսիններն օրերս են պարզել իրենց փոքրիկի սեռը. նրանք դուստր են ունենալու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.01.2025
Դիտվել է 1179 անգամ
14.01.2025
Դիտվել է 675 անգամ
16.01.2025
Դիտվել է 669 անգամ
15.01.2025
Դիտվել է 490 անգամ
18.01.2025
Դիտվել է 384 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster