Դիմակ մազերի ամրացման և արագ աճի համար
21.12.2013
Մազերի ամրացման, լավ աճի, դրանց ուժ, ծավալ և փայլ հաղորդելու համար շատ հարմար է 2-3 ճաշի գդալ կանաչ կավով, 1 ճաշի գդալ խնձորի քացախով և 1 ճաշի գդալ անգույն խնայով դիմակը:
Բոլոր բաղադրիչները միասին խառնել սառը ջրով, մինչև կստացվի թթվասերի նման զանգված: Ստացված զանգվածը քսել մազերի արմատներին, ապա` տարածել ողջ մազերի երկայնքով: Այնուհետև գլուխը ծածկել պոլիէթիլենով և վրայից էլ' սրբիչով: Դիմակը մազերին թողնել 20-30 րոպե, որից հետո լվանալ մեծ քանակությամբ տաք ջրով:
Օգտագործել շաբաթը 1-2 անգամ, մեկ ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կրկնել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 19775 անգամ
Читать на русском
|