Նստակյաց կենսակերպի հետևանքները
20.12.2013
Այն, որ ոչ ակտիվ, նստակյաց կենսակերպ վարելը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ, բացահայտում չէ ոչ մեկի համար: Վերջերս այդ հիվանդությունների թվին ավելացել է ևս մեկը:
Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նստակյաց կենսակերպ վարելը երիկամում քարերի առաջացման պատճառ կարող է դառնալ: Համաձայն կատարված հետազոտության, որին մասնակցել են 84 200 մարդ, ակտիվ կենսակերպ վարող անձանց 31 տոկոսը գրեթե նման խնդրի չի բախվում:
Պետք է նշել, որ ակտիվ կենսակերպ է համարվում շաբաթվա ընթացքում մեկ անգամ վազքը, 3 ժամ դանդաղ քայլը կամ էլ 4 ժամ աշխատանքն այգում:
Ինչ վերաբերում է երիկամում քարերի առկայությանը, ապա դրա առաջացման վտանգը հասնում է 40 տոսկոսի, հատկապես, եթե օրվա ընթացքում չափից շատ կալորիաներ եք օգտագործում: Միշտ հիշեք' նստակյացությունն իր մեջ շատ բացասական հետևանքներ է կրում, խուսափեք նման կենսակերպ վարելուց:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7388 անգամ
Читать на русском
|