Տապակած կարտոֆիլն առողջարար է օրգանիզմի համար
17.12.2013
Պարզվում է տապակած կարտոֆիլն առողջարար է օրգանիզմի համար: Այս նորությանը սպասում էին շատերը, և նրանք, ովքեր խստորեն հետևում են իրենց սննդակարգին, և նրանք, ովքեր չեն կարող ապրել առանց տապակած կարտոֆիլի: Մասնագետները պարզել են, որ միլիոնների սիրած կերակուրը ոչ միայն վնաս չէ առողջությանը, այլ անգամ օգտակար է:
Երբ խոսք է գնում առողջ սնունդի մասին, մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս հրաժարվել բարձր խոլեստերին պարունակող յուղոտ կերակրատեսակներից, որոնց թվին պատկանում է տապակած կարտոֆիլը: Դրանք անդառնալի ազդեցություն են թողնում առողջության, հատկապես' սրտանոթների վրա:
Սակայն բրիտանացի սրտաբան Ասիմա Մալոխոտրայի անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ բացառել օրգանիզմից խոլետերինը նույնպես սխալ է, օրգանիզմը կարիք ունի և «վատ», և «լավ» խոլեստերինի, սակայն' ճիշտ չափաբաժիններով:
Հետևաբար բրիտանացի գիտնականը խորհուրդն է' երբեմն թույլ տալ ուտել տապակած կարտոֆիլ, սակայն ոչ շատ, քան շաբաթական մեկ անգամ:
Գիտնականը գտնում է, որ պետք չէ կենտրոնանալ ամեն մանրունքի վրա՝ ուտել, թե չուտել կծու, տապակա, աղի...Դա ազդում է մարդու հոգեբանության, աշխատունակության և տրամադրության վրա: Կարևորը չչարաշահելն է: Ոչ մի մթերք չպետք է բացառել սննդակարգից, պետք է օգտագործել' թեկուզ շատ քիչ քանակությամբ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9063 անգամ
Читать на русском
|