Ինչ վիտամիններ են պետք մազերին գեղեցիկ տեսք հաղորդելու համար
10.12.2013
Մազերի գույնը և որակը հաճախ կապում են ժառանգականության հետ: Սակայն ճիշտ սնվելու դեպքում հնարավոր է կարգավորել թե դրանց քանակը, թե որակը: Ահա թե ինչ վիտամիններ են պետք մազերին` գեղեցիկ տեսք հաղորդելու համար:
Վիտամին A
Այս վիտամինն ամենակարևորներից է: Այն պահպանում է իմունիտետը, դրա ոչ բավարար քանակությունը կարող է հանգեցնել մազաթափության և մազերիի խամրելուն, անգամ' թեփի առաջացման պատճառ դառնալ: Օրական մարդուն անհրաժեշտ է 1 միլիգրամ A վիտամին, որը պարունակվում է կարագի, ձվի դեղնուցի, կաթնամթերքի մեջ:
Վիտամին B2
Վիտամին B2-ը մազերին տալիս է առողջ և թարմ տեսք: Երբ օրգանիզմում այն նվազում է, մազերի արմատներն արագ յուղոտում են, իսկ ծայրերը' չորանում և փշրվում: Վիտամին B2-ը շատ շուտ է ծաղսվում և մազերի առողջության համար օրական անհրաժեշտ է 2 մգ: B2 պարունակվում է կաթնամթերքում, ձվի, հացի, մսի մեջ և հատկապես' երիկամներում:
Վիտամին B3
Վիտամին B3-ը պատասխանատու է մազերի այն պիգմենտների առաջացման համար, որոնց բացակայության դեպքում խանգարվում է մազերի աճը և դրանք սկսում են շուտ սպիտակել: Այս վիտամինից պարունակում են ձկնամթերքը, հորթի միսը, գարեջրի դրոժը, արախիսը:
Վիտամին B6
Վիտամին B6-ը օգնում է խուսափել գլխամաշկի չորացումից, ցանի ու թեփի առաջացումից: Այն պարունակվում է հավի ու խոզի մսերի, ձկնամթերքի, երիկամների, ձվի, բանջարեղենի, սոյայի, բանանի, ընկույզի, կարտոֆիլի և կաղամբի մեջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 17125 անգամ
Читать на русском
|