«Ձմեռային» կերակուրներ, որոնք օգտակար են մաշկի համար
05.12.2013
Ձմեռային այս ցուրտ եղանակները իսկական փորձություն են մաշկի համար. սառը օդը չորացնում է մաշկը: Որպեսզի պահպանեք Ձեր մաշկի առողջ և երջանիկ տեսքը, առաջին հերթին ճիշտ սնվեք: Ladynews.am-ը Ձեզ է առարկում չորս մթերք, որոնք կօգնեն այս եղանակին պահպանել մաշկը:
Յուղոտ ձուկ: Յուղոտ ձկների ցանկացած տեսակ պարունակում է օմեգա 3, որը կանխում է խոնավության կորուստը և օգնում ուժեղ սառնամանիքին պահպանել մաշկի առանձգականությունը:
Ավոկադո: Ավոկադոն վիտամին E-ի իսկական աղբյուր է, ունի մաշկի ամենախորը շերտերը սնուցելու ունակություն, բացի այդ' հանգստացնում է սառած մաշկը:
Ընկույզ: Ընկույզը ևս անփոխարինելի յուղային տարրեր է պարունակում և շատ օգտակար է առողջ մաշկ ունենալու համար: Օգտակար է նաև ընկույզի մեջ առկա ցինկը, որը նպաստում է մաշկի վերածնմանը:
Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղի օգտագործումը կապում են մաշկի ծերացման գործընթացի դանդաղեցման հետ: Այն ունի այնպիսի պարունակություն, որը պաշտպանում է մաշկի բջիջների թաղանթը վնասվելուց:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12870 անգամ
Читать на русском
|