Պանրով աղցան՝ հեշտ ու համեղ
03.12.2013
Սիրելի կանայք Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում աղցանի պատրաստման հերթական համեղ ու հեշտությամբ պատրաստվող բաղադրատոմսը:
Անհրաժեշտ մթերքներն են՝
100 գրամ սև կամ սպիտակ հաց,
2 հատ ձու,
150-200 գրամ պանիր,
2 շերտ սխտոր,
թթու վարունգ,
մայոնեզ:
Պատրաստման եղանակը.
Հացը կտրատեք քառակուսիներով, տապակեք բուսական յուղով (կարող եք վերցնել պատրաստի պաքսիմատ): Պանիրն անցկացրեք խոշոր քերիչով, թթու վարունգը կլպեք և մանրացրեք, ձուն խաշեք, մաքրեք ու կտրատեք, սխտորն ճզմեք: Ստացված զանգվածը խառնեք՝ վրան մայոնեզ լցնելով: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9234 անգամ
Читать на русском
|