Ժամանակակից տղամարդկանց նոր կրքերը
30.11.2013
Ինչպես պարզել են գիտնականները, տղամարդիկ օր-օրի ավելի են յուրացնում կանացի որակներ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն իրենց ինքնագոհությամբ չեն զիջում կանանց, երբեմն էլ գերազանցում են:
Ինչպես ցույց են տվել հարցումները, տղամարդիկ կանանցից երկու անգամ ավել են ինքնանկար անում: 2000 հարցվածների շրջանում պարզվել է, որ կեսից ավելին նկարներ են անում, որպեսզի հրապարակեն սոցիալական ցանցերում:
Կադրում երևացել է այն ամենը, ինչ նրանց շրջապատում է՝ սրճարաններ, գիշերային ակումբներ, հյուրանոցային համարներ, ինչպես նաև այդ տղամարդկանց շրջապատող աղջիկներ: Ըստ հոգեբանների՝ տղամարդկանց այս սովորությունը որևէ վտանգ չի ենթադրում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6709 անգամ
Читать на русском
|