Աշխատանքի որակը կբարձրացնի պատուհանի մոտ աշխատելը
29.11.2013
Վառ արևային լույսը կարող է լավացնել տրամադրությունը և բարձրացնել աշխատունակությունը: Հետևաբար աշխատասենյակում լավագույն տեղը պատուհանի կողքին է:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդն ավելի ուշադիր է դառնում, երբ աշխատում է պատուհանի կոքին, քան արհեստական լուսավորման պայմաններում:
Օքսֆորդի համալսարանի մասնագետ Ռասսել Ֆոսթերը նշում է, որ մարդիկ այսօր քիչ ժամանակ են անցկացնում արևի ներքո: Իսկ իրականում հենց արևի ազդեցությամբ է արտադրվում երջանկության հորմոնը՝ սերոտոինը:
Աշխատասենյակ մտնող քիչ քանակությամբ արևը և արհեստական լուսավորությունը չեն կարող փոխարինել լույսի պահանջը, քանի որ դրա համար չունեն բավական ուժգնություն:
Մարդուն նորմալ գոյատևման համար անհրաժեշտ է 1000 լյուկս (լյուկս՝ լուսավորության չափորոշիչ): Արհեստական լուսավորությունից մարդ ստանում է միայն 300 լյուկս: Հետևաբար Ֆոստերը խորհուրդ է տալիս հաճախ լինել արևի տակ:
30 րոպե արևի տակ շրջելը շատ օգտակար է մարդու համար, հատկապես հասուն տարիքում: Առավոտյան արևը բարելավում է քնի ռեժիմը և բարձրացնում մտավոր կարողությունները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5768 անգամ
Читать на русском
|