Ինչպես մաքրել ծակոտինները հացով
22.11.2013
Այս տնային դիմակը հիանալիորեն մաքրում է աղտոտված ծակոտիններով յուղոտ մաշկը, փափկեցնում և խոնավացնում սովորական կամ չոր մաշկը, շատ հարմար է համակցված մաշկի համար:
Պատրաստման եղանակը.
Չորացած կես հացի փափուկ մասն աղալ մսաղացով, ավելացնել 1 ճաշի գդալ կերակրի սոդա և մանր կերակրի աղ: Ստածված զանգվածը պահել ապակյա կամ ճենապակյա տարրայի մեջ և շաբաթական օգտագործել 1-2 անգամ: Այն կբավականացնի մեկ ամիս:
Օգտագործման եղանակը.
Մինչև զանգվածը դեմքին քսելը դեմքը լվանալ ջրով, ստացված խմորային զանգվածից 1 ճաշի գդալ խառնել մեկ գդալ թթված կաթի հետ և քսել դեմքին: Պտուտական շարժումներով մերսել դեմքն այնքան ժամանակ, մինչև շիլայատիպ զանգվածը հեշտությամբ շարժվի դեմքի վրայով: Այնուհետև լվանալ տաք, ապա' սառը, փոքր-ինչ աղի ջրով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14342 անգամ
Читать на русском
|