Ճանաչեք ձեր սիրելի տղամարդուն
19.11.2013
Որքան էլ ձեր սիրելին կապված է ձեզ հետ, այնուամենայնիվ, առանց իր ընկերների իրեն անլիարժեք է զգում: Իսկ քանի՞ ընկեր է պետք տղամարդուն երջանիկ լիելու համար:
Օքսֆորդի համալսարանի հոգեբանները եկել են այն եզրակացության, որ տղամարդուն երջանիկ լինելու համար պետք է 5 ընկեր: Եթե ընկերների շրջանակը մեծ է, ապա շփումից ստացած հաճույքը նվազում է, իսկ դրա հետ մեկտեղ' երջանկության զգացողությունը:
Հոգեբանները նաև նշել են, թե ինչ հաճախականությամբ է տղամարդկանց պետք ընկերների հետ շփվել: Ըստ նրանց՝ շաբաթը երկու անգամ այդ շփումն անհրաժեշտ է: Հենց այդ հաճախականությամբ շփումն էլ նպաստում է, որ տղամարդու ինքնազգացողությունը բարձրանա ու լավանա: Իսկ դա, սիրելի լեդիներ, իր դրական ազդեցությունն է ունենում ձեր և ձեր սիրելիի հարաբերությունների վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8199 անգամ
Читать на русском
|