Միայնակ կանայք սոցիալական ցանցերում խոցելի են
16.11.2013
Միայնակ կանանց խորհուրդ է տրվում քիչ հաճախել սոցիալական ցանցեր և նայել ընկերների էջերը:
Հաջողակ և երջանիկ ընկերների լուսանկարներին ու էջերի դիտումը կարող է լուրջ հոգեբանական վնաս հասցել միայնակ կանանց առողջությանը: Բանն այն է, որ սոցիալական ցանցերում տարածված են նկարներ՝ «իդելական» կյանքի, գեղեցիկ հարսանիքների, հրաշալի երեխաների: Այդպիսի նկարներն առաջացնում են նախանձ և խնդիրներ՝ հոգեաշխարհում: Արդյունքում՝ մարդն, ով հաճախ է նայում նման «իդեալական» կյանքեր, սկսում է մտածել՝ իր սեփական կյանքը դատարկ է ու անհետաքրքիր, իսկ դա էլ պատճառ է դառնում, որ տվյալ կանանց մոտ սկսվի դեպրեսիա:
Մասնագետներն, ովքեր անցկացրել են այս հետազոտությունը, միայնակ կանանց խորհուրդ են տալիս խուսափել սոցիալական ցանցերից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6489 անգամ
Читать на русском
|