Հայաստանի կանանց հավաքականը գերազանցեց «Լեհաստանի ապագային»
15.11.2013
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը նոյեմբերի 15-ին առավելության հասավ Լեհաստանի երկրորդ թիմի նկատմամբ:
Իրենց մրցակիցներին հաղթեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը, իսկ Մարիա Կուրսովան այս անգամ զիջեց: Գրանցվեց 3-1 հաշիվը:
Այսպիսով' Հայաստանի ընտրանին այս առաջնությունում տոնեց իր հինգերերդ հաղթանակը, կրել է մեկ պարտություն, մեկ խաղ ավարտել ոչ-ոքի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3139 անգամ
|