Գազարի հյութը վնասակար է առողջությանը. նոր բացահայտում
14.11.2013
Թարմ բանջարեղենից պատրաստված հյութերը, այդ թվում՝ գազարի հյութը, համարվում են անհավանական առողջարար: Բայց օրերս բժիշկները ժխտել են այդ կարծիքը և հայտարարել, որ գազարի հյութը կարող է վնասակար լինել:
Վերանայելով բազմաթիվ ուսումնասիրություններ և փորձերի արդյուքներ՝ գիտնականները եկել են եզրակացության, որ գազարի հյութը կարող է բերել սննդային թունավորման, առաջացնել գլխացավ, սրտխառնոց, փսխում: Մեծ քանակությամբ օգտագործումն էլ կարող է բերել քնկոտության:
Բայց, եթե գազարի հյութը խմեք չափավոր, ապա այն օգտակար է տեսողության, սրտի աշխատանքի, մազերի և մաշկի համար: Մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, պետք է շատ զգույշ լինեն գազարի հյութ օգտագործելիս: Օրինակ՝ դիաբետով հիվանդները պետք է շաբաթական մեկ բաժակ օգտագործեն: Ստամոքսի խոց կամ գաստրիտ ունեցողները ընդհանրապես պետք է հրաժարվեն գազարի հյութից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16390 անգամ
Читать на русском
|