Եթե անկողնում կնոջն ինչ-որ բան դուր չի գալիս, ապա նա, սովորաբար այդ մասին ամուսնուն տեղյակ չի պահում՝ նրա նուրբ զգացմունքները չվիրավորելու համար: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում տղամարդկանց այն ամենատարածված սխալները, որոնք նյարդայնացնում են զուգընկերուհուն և դժվար թե դրական ազդեցություն ունենան ձեր հարաբերությունների վրա:
Սիրելի տղամարդիկ, եթե Ձեր կանանց մոտ նկատել եք տարօրինակ ախտանիշներ՝ կապված իր պահվածքի հետ, ապա վստահ եղեք՝ պատճառը Ձեր սովորություններն են:
1.Էգոիզմ: Կանանց համար իդեալական սիրեկանը նա է, ով առաջին հերթին մտածում է զուգընկերուհուն հաճույք պատճառելու մասին:
2.Առասպելական G կետի որոնումը: Այդ G կետի որոնումները Ձեր զուգընկերուհուն հաճույք չեն պատճառի: Զբաղվեք «գործով»:
3.Հեռախոսային խոսակցությունները՝ սեքսի ժամանակ: Մեկնաբանություններն այսեղ ավելորդ են: Նման անհարգալից վերաբերմունք ոչ մի կին չի հանդուրժի:
4.Անպարկեշտ արտահայտություններ: Անկողնում, ինչպես որ իրական կյանքում, ցանկացած կին ուզում է իրեն թագուհի զգալ, ուստի անպարկեշտ արտահայտություններից խուսափեք:
5.Հարց՝ «քեզ մոտ արդեն վե՞րջ»: Նմանատիպ հարցերը միանգամից մեղքի զգացում են ծնում, որ «դեռ չէ»…
6.Արագ չի նշանակում որակյալ: Սերը չի հանդուրժում շտապողականություն, կանայք նույնպես: Երբեմն արագ սեքսը նոր զգացողություններ է հաղորդում, բայց եթե երևույթը պարբերական բնույթ է կրում, ապա դժվար թե դա Ձեր կնոջը հաճելի լինի:
21-04-2025 10:40 Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32 ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։
21-04-2025 10:27 Միացյալ Նահանգներից մի խումբ գիտնականներ պնդում են, որ հայտնաբերել են միանգամայն նոր գույն, որը մարդիկ նախկինում չեն տեսել։ Գույնը, որը ստացել է «Olօ» անվանումը, ի հայտ է եկել համարձակ փորձի ժամանակ, երբ լազերային իմպուլսները արձակվել են կամավորների աչքերի մեջ՝ զգուշորեն թիրախավորելով ցանցաթաղանթի միայն մեկ տեսակի կոն բջիջ:
17-04-2025 09:56 Իլոն Մասկը ցանկանում է մոլորակը բնակեցնել իր երեխաներով՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված խորը մտահոգության պատճառով։ «Մասկն իր զավակներին «լեգիոն» է անվանում։ Նա կարծում է, որ քաղաքակրթությունը սպառնալիքի տակ է՝ բնակչության թվի անկման պատճառով։ Նրա ցանկությունն է ավելի շատ բարձր մտավոր կարողություններով մարդկանց արտադրել»,- The Wall Street Journal-ին ասել են աղբյուրները։ Վերջիններս նաև նշել են, որ Իլոն Մասկն իր երեխաների համար մայրեր է փնտրում X սոցիալական ցանցում։
17-04-2025 09:46 Բժիշկները բացատրել են, որ առավոտյան ուժասպառ վիճակը կարող է կապված լինել ոչ թե անկողնում անցկացրած ժամերի քանակի, այլ քնի ցիկլի կեսից արթնանալու հետ: Ամեն գիշեր մարդու ուղեղն անցնում է քնի մի քանի ցիկլերի միջով: Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մակերեսային քնի ժամանակաշրջանից, այնուհետև անցնում խորը քնի, ապա վերադառնում մակերեսայինի: Այս ցիկլերից յուրաքանչյուրը տևում է մոտ 90 րոպե: Մարդը թարմացած է զգում, եթե արթնանում է այդ 90 րոպեանոց ցիկլերից մեկի ավարտին։