Միրանդա Քերն իրարանցում է առաջացրել Նյու-Յորքում
11.11.2013
Ավստրալիացի սուպերմոդել և դեռևս անգլիացի դերասան Օռնալդո Բլումի կին Միրանդա Քերը մշտապես առանձնացել է իր վառ արտաքինով և ոճի հիանալի զգացողությամբ: Զուր չէ, որ նա ժամանակին Victoria's Secret-ի գլխավոր հրեշտակներից մեկն էր:
Զարմանալի չէ, որ նրա հայտնվելը Նյու-Յորքում հերթական ֆոտոշարքի նկարահանումներից հետո իրարանցում ստեղծեց ֆոտոլրագրողների մոտ: Միրանդան գնում էր իր որդու՝ Ֆլինի մոտ, ում ժամանակավորապես թողել էր հոր մոտ:
Թռիչքի համար մոդելն ընտրել էր բաց գույի հագուստ' թեթև կտորներով: Կոկո Շանելի ոճի կաթնագույն ժակետ, սպիտակ գործվածքի տոպ և սպիտակ պատառոտված ջինսը հիանալի ընտրություն է իրադարձություններով լի օրվա համար:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8760 անգամ
Читать на русском
|